https://arm.sputniknews.ru/20250621/ekeghecu-instituty-qandelu-pvordzer-dvodiky-hhum-katarvvogh-gvortsyntacneri-masin-90455168.html
Եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձեր. Դոդիկը` ՀՀ–ում կատարվող գործընթացների մասին
Եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձեր. Դոդիկը` ՀՀ–ում կատարվող գործընթացների մասին
Sputnik Արմենիա
Միլորադ Դոդիկի կարծիքով՝ Արևմուտքը ցանկանում է հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել ուղղափառ աշխարհի համար։ 21.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-21T14:57+0400
2025-06-21T14:57+0400
2025-06-21T14:57+0400
սամվել կարապետյան
հայ առաքելական եկեղեցի
տեսանյութեր
տեսանյութ
միլորադ դոդիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/15/90453531_0:0:1280:720_1920x0_80_0_0_25abee142d0520b098be4cd26892ce2c.jpg
Սերբիայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը և Հայաստանի ղեկավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումն անվանել է եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձեր:Փաշինյանը գործում է որպես բռնապետ. Սասունյանը` Սամվել Կարապետյանին կալանավորելու մասինԴոդիկը Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գործընթացում ներգրավված է Արևմուտքը, որը, նրա խոսքով, ցանկանում է հնարավորինս շատ բարդություններ ստեղծել ուղղափառ աշխարհի համար։Նա անընդունելի է համարում արևմտյան ուժերի (նրանց, ովքեր համառորեն իրենց ներկայացնում էին որպես ազատության և մարդու իրավունքների, այդ թվում՝ կրոնի ազատության ջատագով) այդօրինակ կեցվածքը:«Իմ կարծիքով` նախկինում մեծ սխալ է թույլ տրվել և անբարենպաստ քայլեր են ձեռնարկվել Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ, և սա միայն ապացույցն է այն բանի, որ նրանք չեն պատրաստվում նահանջել: Ուստի այս ծանր ժամանակներում Հայաստանի մեր եղբայրներին զորակցության խոսքեր եմ փոխանցում բոլոր նրանցից, ովքեր ուղղափառություն են դավանում և հավատում են, որ մենք իրավունք ունենք տարածելու մեր հավատքը, հավատալու Աստծուն և աղոթելու խաղաղության և մարդկանց արժանապատվության համար», - ասել է Դոդիկը։Հիշեցնենք` Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Президент Республики Сербской Милорад Додик прокомментировал задержание Самвела Карапетяна и давление на Армянскую апостольскую церковь
Sputnik Արմենիա
Президент Республики Сербской Милорад Додик в эксклюзивном интервью Sputnik прокомментировал задержание бизнесмена и филантропа Самвела Карапетяна и давление на Армянскую апостольскую церковь
2025-06-21T14:57+0400
true
PT1M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/15/90453531_161:0:1121:720_1920x0_80_0_0_699c98495ad8cbb167ba14a0308a1311.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, միլորադ դոդիկ, видео
սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, միլորադ դոդիկ, видео
Եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձեր. Դոդիկը` ՀՀ–ում կատարվող գործընթացների մասին
Միլորադ Դոդիկի կարծիքով՝ Արևմուտքը ցանկանում է հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել ուղղափառ աշխարհի համար։
Սերբիայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը և Հայաստանի ղեկավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումն անվանել է եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձեր:
Դոդիկը Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գործընթացում ներգրավված է Արևմուտքը, որը, նրա խոսքով, ցանկանում է հնարավորինս շատ բարդություններ ստեղծել ուղղափառ աշխարհի համար։
«Միանգամայն պարզ է, որ Արևմուտքը ցանկանում է հնարավորինս շատ բարդություններ ստեղծել ուղղափառ աշխարհի համար, որին պատկանում եմ ես և շատ ուրիշներ։ Արևմուտքի այդ գործողությունները դրսևորվում են եկեղեցու ինստիտուտը քանդելու, մեր եկեղեցական վերնախավի ու սպասավորների դերն ու նշանակությունը նսեմացնելու և դրանով ոչ միայն եկեղեցու, այլև հավատի հանդեպ վստահությունը խարխլելու փորձերի մեջ», - ասել է քաղաքական գործիչը։
Նա անընդունելի է համարում արևմտյան ուժերի (նրանց, ովքեր համառորեն իրենց ներկայացնում էին որպես ազատության և մարդու իրավունքների, այդ թվում՝ կրոնի ազատության ջատագով) այդօրինակ կեցվածքը:
«Իմ կարծիքով` նախկինում մեծ սխալ է թույլ տրվել և անբարենպաստ քայլեր են ձեռնարկվել Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ, և սա միայն ապացույցն է այն բանի, որ նրանք չեն պատրաստվում նահանջել: Ուստի այս ծանր ժամանակներում Հայաստանի մեր եղբայրներին զորակցության խոսքեր եմ փոխանցում բոլոր նրանցից, ովքեր ուղղափառություն են դավանում և հավատում են, որ մենք իրավունք ունենք տարածելու մեր հավատքը, հավատալու Աստծուն և աղոթելու խաղաղության և մարդկանց արժանապատվության համար», - ասել է Դոդիկը։
Հիշեցնենք` Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։