https://arm.sputniknews.ru/20250620/tkhmarutjun-ev-kvonspirvolvogia-qpn-samvel-karapetjani-kalanavvorman-amsatvi-masin-90399637.html
Տխմարություն և կոնսպիրոլոգիա. ՔՊ–ն` Սամվել Կարապետյանի կալանավորման ամսաթվի մասին
Տխմարություն և կոնսպիրոլոգիա. ՔՊ–ն` Սամվել Կարապետյանի կալանավորման ամսաթվի մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի ձերբակալության ամսաթվերի վրա առաջինը ուշադրություն էր դարձրել ադրբեջանական մամուլը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը... 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T13:04+0400
2025-06-20T13:04+0400
2025-06-20T13:49+0400
սամվել կարապետյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87911226_0:0:1200:675_1920x0_80_0_0_a9c5f76f6eba0fe38456b2c55378ddd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱԺ–ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անպատասխան թողեցին լրագրողների հարցը` գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման և Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման ամսաթվերի տարօրինակ կերպով համընկնելու մասին։Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ավելացրեց, որ «կոնսպիրոլոգիաներին» երբեք չի հավատացել։Նշենք, որ Սամվել Կարապետյանի ձերբակալության ամսաթվի վրա առաջինը ուշադրություն էր դարձրել ադրբեջանական մամուլը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, իսկ 2025 թվականի նույն օրը` հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանում։Ավելի ուշ այդ զուգադիպության մասին գրառումներ սկսեցին անել նաև կալանավորված գործարարի հարազատներն ու աջակիցները։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87911226_135:0:1035:675_1920x0_80_0_0_30519f8ed8b19518a9d4888d3a11694b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կալանավորել
սամվել կարապետյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կալանավորել
Տխմարություն և կոնսպիրոլոգիա. ՔՊ–ն` Սամվել Կարապետյանի կալանավորման ամսաթվի մասին
13:04 20.06.2025 (Թարմացված է: 13:49 20.06.2025) Սամվել Կարապետյանի ձերբակալության ամսաթվերի վրա առաջինը ուշադրություն էր դարձրել ադրբեջանական մամուլը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, իսկ 2025 թվականի նույն օրը նա կալանավորվել է Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱԺ–ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անպատասխան թողեցին լրագրողների հարցը` գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման և Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման ամսաթվերի տարօրինակ կերպով համընկնելու մասին։
«Բացարձակ տխմարություն է այս վերլուծությունը։ Որևէ արձագանք սրան չի էլ կարող հնչել»,– խորհրդարանական ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ավելացրեց, որ «կոնսպիրոլոգիաներին» երբեք չի հավատացել։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի ձերբակալության ամսաթվի վրա առաջինը ուշադրություն էր դարձրել ադրբեջանական մամուլը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, իսկ 2025 թվականի նույն օրը` հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանում։
Ավելի ուշ այդ զուգադիպության մասին գրառումներ սկսեցին անել նաև կալանավորված գործարարի հարազատներն ու աջակիցները։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։