00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. փոխվարչապետ Գրիգորյանի փաստարկները

© SputnikВице-премьер Мгер Григорян на панельной сессии ПМЭФ (20 июня 2025). Санкт-Петербург
Вице-премьер Мгер Григорян на панельной сессии ПМЭФ (20 июня 2025). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը կարծում է, որ ռուսական կողմը մտահոգություն չպետք է ունենա ԵՄ-ի հետ մերձեցման առիթով։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում, և Երևանի եվրաինտեգրման հարցը ռուսաստանցիների վրա չի ազդում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում «Հայաստան-Ռուսաստան» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մինչ այդ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության հետ նրա համագործակցության վրա։ Եվ, ըստ Օվերչուկի, Ռուսաստանը այլևս չի կարող չտեսնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Նա կանխատեսում է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի անկում մինչև 6 մլրդ դոլար։ Նա հիշատակել է նաև մարտին ընդունված օրենքը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում եվրաինտեգրման հարցին, և դրանում որևէ սիմվոլիզմ չկա։
«... Բայց միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ մենք ցուցիչներ ունենք, որոնց պետք է անընդհատ դիմենք: Ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչ իրավական կոնֆիգուրացիա ունենք այս հարցի հետ կապված, ռուսաստանցիներն իրենց հիանալի են զգում Հայաստանում: Մենք հպարտանում ենք դրանով: Սա նշանակում է, որ «գոնե մարդկանց մակարդակով» դրամատիզմ դեռ չկա: Ռուսական բիզնեսը շատ հարմարավետ է զգում իրեն Հայաստանում», – ասել է ՀՀ փոխվարչապետը:
Նրա խոսով` խնդրահարույց հարցեր իհարկե առաջանում են, և դրանք պարբերաբար քննարկվում են, այդ թվում՝ ռուսաստանցի գործընկերների հետ:
Գրիգորյանը նշել է, որ 2024 թվականի արդյունքներով ռուսական բիզնեսը դիվիդենտներ է վճարել գործընկերներին: Եվ խոսքը ոչ միայն համատեղ ընկերությունների, այլև 100% ռուսական կապիտալ ունեցող ընկերությունների մասին է:
ՀՀ փոխվարչապետը կարծում է, որ ռուսական կողմը չպետք է մտահոգվի ԵՄ-ի հետ մերձեցման առիթով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԵԱՏՄ-ից տեսականորեն դուրս գալու մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱԺ–ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ երկրի՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ միությունը անդամակցություն չէր առաջարկում երկրին, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավական առումով աբսուրդ է որակել:
Կարևոր է սերտ կապեր պահպանել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև. Վոլվաչ
Լրահոս
0