https://arm.sputniknews.ru/20250620/karevvor-e-sert-kaper-pahpanel-hajastani-ev-rusastani-gvortsarar-shrjanakneri-mijev-vvolvach-90392055.html
Կարևոր է սերտ կապեր պահպանել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև. Վոլվաչ
Կարևոր է սերտ կապեր պահպանել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև. Վոլվաչ
Sputnik Արմենիա
Ռուսաստանը մնում է Հայաստանի առանցքային գործընկերը պարենային անվտանգության ապահովման գործում։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T12:01+0400
2025-06-20T12:01+0400
2025-06-20T12:01+0400
դմիտրի վոլվաչ
ռուսաստան
սանկտ պետերբուրգ
հայաստան
տնտեսություն
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90382352_0:0:2560:1440_1920x0_80_0_0_eebd9f864ec28b06d943a8e603820a16.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մեծ պահանջարկ կա Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև սերտ կապերը պահպանելու առումով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առանցքային գործընկերը պարենային անվտանգության ոլորտում: Հայաստանի գյուղատնտեսական ներմուծման մինչև 30%-ը ապահովում է ռուսական արտադրանքը: 2024 թվականի ընթացքում Ռուսաստանի մասնաբաժինն այս հատվածում աճել է ավելի քան 16%-ով:Ռուսական արտադրանքի արտահանումը Հայաստան աճել է 10%-ով, մինչդեռ Հայաստանից ներմուծումն աճել է գրեթե 22%-ով։ Վոլվաչը հավելել է, որ ռուսական շուկան հետաքրքրված է Հայաստանից բարձրորակ և բազմազան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներով։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90382352_304:0:2224:1440_1920x0_80_0_0_31cd111b01adedad2529c0f80183e17f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի վոլվաչ, ռուսաստան, սանկտ պետերբուրգ, հայաստան, տնտեսություն, գյուղատնտեսություն
դմիտրի վոլվաչ, ռուսաստան, սանկտ պետերբուրգ, հայաստան, տնտեսություն, գյուղատնտեսություն
Կարևոր է սերտ կապեր պահպանել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև. Վոլվաչ
Ռուսաստանը մնում է Հայաստանի առանցքային գործընկերը պարենային անվտանգության ապահովման գործում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մեծ պահանջարկ կա Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև սերտ կապերը պահպանելու առումով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Նրա խոսքով՝ համագործակցության ոլորտները ընդգրկում են լայն շրջանակ։ Վոլվաչը հիշեցրել է, որ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 1.6 անգամ՝ գերազանցելով 12 մլրդ դոլարը։ Անկախ լոգիստիկ դժվարություններից, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի գերծանրաբեռնվածությունից, կողմերին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել տնտեսական կապերի ամրապնդման և անցակետի թողունակությունը մեծացնելու հարցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առանցքային գործընկերը պարենային անվտանգության ոլորտում: Հայաստանի գյուղատնտեսական ներմուծման մինչև 30%-ը ապահովում է ռուսական արտադրանքը: 2024 թվականի ընթացքում Ռուսաստանի մասնաբաժինն այս հատվածում աճել է ավելի քան 16%-ով:
Ռուսական արտադրանքի արտահանումը Հայաստան աճել է 10%-ով, մինչդեռ Հայաստանից ներմուծումն աճել է գրեթե 22%-ով։ Վոլվաչը հավելել է, որ ռուսական շուկան հետաքրքրված է Հայաստանից բարձրորակ և բազմազան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներով։