https://arm.sputniknews.ru/20250620/overchuky-hhi-ev-rdi-mijev-arevtri-minchev-6-mlrd-dvolar-ankum-e-kankhatesum-90397295.html
Օվերչուկը ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրի մինչև 6 մլրդ դոլար անկում է կանխատեսում
Օվերչուկը ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրի մինչև 6 մլրդ դոլար անկում է կանխատեսում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխվարչապետը թվարկել է այն խնդիրները, որոնց լուծումը թույլ կտա շարունակել ապահովել ապրանքաշրջանառության աճի տեմպերը։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T12:45+0400
2025-06-20T12:45+0400
2025-06-20T13:47+0400
ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90393784_0:0:1921:1080_1920x0_80_0_0_16bb4c2d80162147ca6ab326e80498ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա. փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, տարեվերջին երկրները մոտ 6 մլրդ դոլար կկորցնեն։Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «ինքը Հայաստանում հեռանկարներ չունի, քանի որ հեռանկար չկա նաև Եվրամիության հետ փոխգործակցության»։Միևնույն ժամանակ, Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը հասկանում են կարգավորիչ միջավայրը բարելավելու անհրաժեշտությունը՝ տնտեսական ցուցանիշների մակարդակը վերականգնելու համար։ Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը և փոխադարձ հաշվարկների խնդիրը։Անհրաժեշտ է նաև ավելացնել «Վերին Լարսի» անցակետերի թիվը, որտեղ այս օրերին կրկին մեծ խցանումներ են գրանցվում։ Կարևոր է սերտ կապեր պահպանել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև. ՎոլվաչԱյնուամենայնիվ, Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին երկրի կայուն տնտեսական աճ է ապահովում։ Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3.8 հազար դոլար, այսօր այն հասել է 8.5 հազար դոլարի։ Իհարկե, սա չի կարելի մեծ եկամուտ անվանել, բայց ցուցանիշը խոսում է տեմպերի և ներուժի մասին, հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։Հիշեցնենք, որ 2024 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 1.6 անգամ` գերազանցելով 12 մլրդ դոլարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90393784_129:0:1569:1080_1920x0_80_0_0_176c186149ba4f29e471c675c4db186e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, видео, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ալեքսեյ օվերչուկ, видео, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Օվերչուկը ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրի մինչև 6 մլրդ դոլար անկում է կանխատեսում
12:45 20.06.2025 (Թարմացված է: 13:47 20.06.2025) Ռուսաստանի փոխվարչապետը թվարկել է այն խնդիրները, որոնց լուծումը թույլ կտա շարունակել ապահովել ապրանքաշրջանառության աճի տեմպերը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա. փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, տարեվերջին երկրները մոտ 6 մլրդ դոլար կկորցնեն։
«Այս տարի միտումը շարունակվում է։ Եվ մենք ներկայում 3 մլրդ դոլար անկում ունենք։ Ակնհայտ է, որ տարեվերջին մոտ 6 մլրդ դոլար կկորցնենք», – ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Ռուսաստան - Հայաստան» նստաշրջանի ժամանակ։
Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «ինքը Հայաստանում հեռանկարներ չունի, քանի որ հեռանկար չկա նաև Եվրամիության հետ փոխգործակցության»։
Միևնույն ժամանակ, Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը հասկանում են կարգավորիչ միջավայրը բարելավելու անհրաժեշտությունը՝ տնտեսական ցուցանիշների մակարդակը վերականգնելու համար։ Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը և փոխադարձ հաշվարկների խնդիրը։
Անհրաժեշտ է նաև ավելացնել «Վերին Լարսի» անցակետերի թիվը, որտեղ այս օրերին կրկին մեծ խցանումներ են գրանցվում։
Այնուամենայնիվ, Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին երկրի կայուն տնտեսական աճ է ապահովում։ Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3.8 հազար դոլար, այսօր այն հասել է 8.5 հազար դոլարի։ Իհարկե, սա չի կարելի մեծ եկամուտ անվանել, բայց ցուցանիշը խոսում է տեմպերի և ներուժի մասին, հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 1.6 անգամ` գերազանցելով 12 մլրդ դոլարը։