00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցուն ու Մայր աթոռին պատերազմ չեմ հայտարարել. Փաշինյան

© Photo : ScreenshotՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նաև անհեթեթ համարեց, թե եկեղեցի–իշխանություն այս առճակատումը կարող է բերել քաղաքացիական պատերազմի։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցուն ու Մայր աթոռին պատերազմ չեմ հայտարարել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ կարող հայտարարել, այլ պատերազմ են հայտարարել այն մարդիկ, որոնք խախտում են Հայ եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները։ Իմ խնդիր` որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին ու արմատներին»,- վստահեցրեց Փաշինյան
Լրագրողի հարցին` արդյոք ՀՀ վարչապետն ունի՞ հիմքեր պնդելու, որ կաթողիկոսն ունի ընտանիք, հատկապես երբ ՔՊ–ական պատգամավորները բացահայտ ու որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում դա իրենց ելույթներում, Փաշինյանը պատասխանեց.
«Կարծում եմ` ես ունեմ ապացույցներ. եթե ես խոսում եմ, ուրեմն ունեմ ապացույցներ… Բայց դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները. ես առաջարկել էի` եթե իրենք որևէ կերպ վիճարկում են, թող դատի տան ինձ, և այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն»։
Նա վստահեցրեց, որ իր բոլոր դիրքորոշումները հիմնված են Հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որոնց ՀՀ արդարդատատության նախարարությունում գրանցված են։
Փաշինյանը նաև անհեթեթ համարեց, թե եկեղեցի–իշխանություն այս առճակատումը կարող է բերել քաղաքացիական պատերազմի։
«2018 թվականին հեղափոխություն ենք արել, ու բացարձակ ոչ մի բախում չի եղել, մենք հիմա բացառապես միայն հոգևոր խնդիր ենք առաջ քաշում, որի իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված քայլերի վրա»,– հայտարարեց նա։
Այնուհետեև, նա լրագրողներին ցույց տվեց Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը, որի կանոնները ձևավորվել են 356 թվականից` Աշտիշատի ժողովից սկսած։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Լրահոս
0