https://arm.sputniknews.ru/20250618/ekeghecin-verjin-khramatn-e-zhvoghvovurd-ete-zijecinq-taparakan-kdarnanq-bagrat-srbazan-90324563.html
Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ, եթե զիջեցինք, թափառական կդառնանք. Բագրատ սրբազան
Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ, եթե զիջեցինք, թափառական կդառնանք. Բագրատ սրբազան
Sputnik Արմենիա
Սրբազանը հիշեցնում է` Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, քանի որ չի անցել եկեղեցու օրենքներով ու կարգերով։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T22:50+0400
2025-06-18T22:50+0400
2025-06-19T01:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
տեր բագրատ գալստանյան
բագրատ սրբազան
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90323513_0:0:801:450_1920x0_80_0_0_54e3b3c9d9329a240d7cda69fc4a7844.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եկեղեցին վերջին կետն է, վերջին խրամատը, որ եթե զիջենք, թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր չենք ունենա։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։Ինչպես հայտնել ենք, դատարանը քննում է գործարար, «Տաշիր» ընկերություների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի նկատմամբ Հայաստանում գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։ Հարցին, թե արդյո՞ք հոգևոր խորհրդում, այս իրադարձությունների ֆոնին, բոլորն անվերապահորեն աջակցում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, նա պատասխանեց. «Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին»։Նա հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործերին, քանի որ դրա իրավունքը, ըստ սրբազանի, ունեն միայն այն մարդիկ, որոնք անցել են այդ եկեղեցու օրենքներով ու կարգերով։Բագրատ սրբազանը պատահական չի համարում եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած արշավը։ Նա կարծում է, որ այս ամենը պլանավորված է, ՀՀ վարչապետն ու Փաշազադեն սինխրոն հայտարարություններ են անում, Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը։ Ըստ նրա` պատահական չէ նաև այս օրերին Փաշինյանի պլանավորած այցը Թուրքիա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90323513_74:0:674:450_1920x0_80_0_0_f501b284b2ecf83026aa7088b90df602.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան
տեսանյութեր, տեսանյութ, видео, տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան
Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ, եթե զիջեցինք, թափառական կդառնանք. Բագրատ սրբազան
22:50 18.06.2025 (Թարմացված է: 01:05 19.06.2025) Սրբազանը հիշեցնում է` Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, քանի որ չի անցել եկեղեցու օրենքներով ու կարգերով։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եկեղեցին վերջին կետն է, վերջին խրամատը, որ եթե զիջենք, թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր չենք ունենա։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ինչպես հայտնել ենք, դատարանը քննում է գործարար, «Տաշիր» ընկերություների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի նկատմամբ Հայաստանում գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։
«Ես դեռ մի քանի տարի առաջ էի ասել` Արցախը կուլ տվեցին սրանք, հաջորդ թիրախը եկեղեցին է»,– ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք հոգևոր խորհրդում, այս իրադարձությունների ֆոնին, բոլորն անվերապահորեն աջակցում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, նա պատասխանեց. «Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին»։
Նա հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործերին, քանի որ դրա իրավունքը, ըստ սրբազանի, ունեն միայն այն մարդիկ, որոնք անցել են այդ եկեղեցու օրենքներով ու կարգերով։
«Թող նախ ասեն` իրենք օրինական ամուսնացա՞ծ են, թե՞ չէ, եկեղեցու հավատամքը գիտե՞ն, թե՞ չէ, ամեն կիրակի հաղորդություն ստանո՞ւմ են, թե՞ չէ, և այսպես շարունակ, թող այս հարցերին պատասխանեն, հետո կխոսենք»,– ասաց նա։
Բագրատ սրբազանը պատահական չի համարում եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած արշավը։ Նա կարծում է, որ այս ամենը պլանավորված է, ՀՀ վարչապետն ու Փաշազադեն սինխրոն հայտարարություններ են անում, Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը։ Ըստ նրա` պատահական չէ նաև այս օրերին
Փաշինյանի պլանավորած այցը Թուրքիա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը
հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով
դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։