https://arm.sputniknews.ru/20250617/pashinjany-turqia-kmekni-erdvoghani-hravervov-azh-nakhagah-90229355.html
Փաշինյանը Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ
Փաշինյանը Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց` կառավարությունը գործուն քայլեր է անում պատերազմ չլինելու համար , և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T15:10+0400
2025-06-17T15:10+0400
2025-06-17T15:39+0400
հայաստան
թուրքիա
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
ալեն սիմոնյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49421696_0:67:1280:787_1920x0_80_0_0_e0feec40d6494676633b7ac2aced99f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Հունիսի 12-ին 24News-ը, հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիա կմեկնի` Էրդողանի հետ հանդիպելու։ Ալեն Սիմոնյանն այսօր հաստատեց այդ լուրը։ԱԺ նախագահը վստահեցրեց` ՀՀ–ում պատերազմ չլինելու համար կառավարությունը գործուն քայլեր է անում, և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։Նրա խոսքով` երկկողմ հանդիպում է, որի ընթացքում կարող են տարաբնույթ հարցեր քննարկվել։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել հայ-ադրբեջանական երկխոսության համար, Սիմոնյանը նշեց՝ չի կարծում, թե նման գնահատական տալը ճիշտ է, բայց միաժամանակ վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կբխի բոլորի շահերից։«Երբ կգա ժամանակը, երկու կողմը կորոշեն՝ որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի, միջնորդություն կլինի, թե դրա կարիքը չի լինի, թե այլ ֆորմատ կլինի»,- հավելեց Սիմոնյանը։Ինչ վերաբերում է ընդդիմության մտահոգություններին, թե հնարավոր է` Փաշինյանին Թուրքիայում նախապայմաններ առաջարկվեն, որոնց ինքը կհամաձայնի ու հերթական զիջումներին կգնա, Սիմոնյանն անհեթեթ անվանեց։ Հավելեց, թե ընդդիմությունն առհասարակ քաղաքականությունից հեռու է։Հիշեցնենք` Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49421696_72:0:1209:853_1920x0_80_0_0_3d072b441d8e9fc517c05e6aaadac43d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, ալեն սիմոնյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, ալեն սիմոնյան, խաղաղության պայմանագիր
Փաշինյանը Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ
15:10 17.06.2025 (Թարմացված է: 15:39 17.06.2025) Ալեն Սիմոնյանը վստահեցրեց` կառավարությունը գործուն քայլեր է անում պատերազմ չլինելու համար , և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հունիսի 12-ին 24News-ը, հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին,
հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիա կմեկնի` Էրդողանի հետ հանդիպելու։ Ալեն Սիմոնյանն այսօր հաստատեց այդ լուրը։
«Պատմական այց է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու»,– հավելեց նա։
ԱԺ նախագահը վստահեցրեց` ՀՀ–ում պատերազմ չլինելու համար կառավարությունը գործուն քայլեր է անում, և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։
Նրա խոսքով` երկկողմ հանդիպում է, որի ընթացքում կարող են տարաբնույթ հարցեր քննարկվել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել հայ-ադրբեջանական երկխոսության համար, Սիմոնյանը նշեց՝ չի կարծում, թե նման գնահատական տալը ճիշտ է, բայց միաժամանակ վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կբխի բոլորի շահերից։
«Երբ կգա ժամանակը, երկու կողմը կորոշեն՝ որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի, միջնորդություն կլինի, թե դրա կարիքը չի լինի, թե այլ ֆորմատ կլինի»,- հավելեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության մտահոգություններին, թե հնարավոր է` Փաշինյանին Թուրքիայում նախապայմաններ առաջարկվեն, որոնց ինքը կհամաձայնի ու հերթական զիջումներին կգնա, Սիմոնյանն անհեթեթ անվանեց։ Հավելեց, թե ընդդիմությունն առհասարակ քաղաքականությունից հեռու է։
Հիշեցնենք`
Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։