https://arm.sputniknews.ru/20250612/pashinjany-kmekni-turqia-erdvoghani-het-handipelu-zlm-90035044.html
Փաշինյանը կմեկնի Թուրքիա` Էրդողանի հետ հանդիպելու. ԶԼՄ
Փաշինյանը կմեկնի Թուրքիա` Էրդողանի հետ հանդիպելու. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին։ 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T16:48+0400
2025-06-12T16:48+0400
2025-06-12T16:54+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_0:0:1280:721_1920x0_80_0_0_b0dcfeb698055b0779f6c8df9dda2b92.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է 24News-ը` հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։Լրատվամիջոցի տեղեկություններով` Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Օրակարգում նաև հարցեր կան` կապված Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ։24News-ը այցի մասին տեղեկությունը պաշտոնապես ստանալու համար դիմել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, բայց նա չի պատասխանել հեռախոսազանգերին։Հիշեցնենք` Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_105:0:1242:853_1920x0_80_0_0_6117aa000bf52a69b895102074b8abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան, նիկոլ փաշինյան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Փաշինյանը կմեկնի Թուրքիա` Էրդողանի հետ հանդիպելու. ԶԼՄ
16:48 12.06.2025 (Թարմացված է: 16:54 12.06.2025) Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է
24News-ը` հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Օրակարգում նաև հարցեր կան` կապված Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ։
24News-ը այցի մասին տեղեկությունը պաշտոնապես ստանալու համար դիմել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, բայց նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
Հիշեցնենք`
Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։