https://arm.sputniknews.ru/20250605/nikvol-pashinjany-zangel-e-turqiaji-nakhagahin-89748767.html
Նիկոլ Փաշինյանը զանգել է Թուրքիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը զանգել է Թուրքիայի նախագահին
Sputnik Արմենիա
Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել է, թե Փաշինյանն ու Էրդողանը ինչ հարցեր են քննարկել։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T15:04+0400
2025-06-05T15:04+0400
2025-06-05T15:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_0:0:1280:721_1920x0_80_0_0_b0dcfeb698055b0779f6c8df9dda2b92.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Լուրը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_105:0:1242:853_1920x0_80_0_0_6117aa000bf52a69b895102074b8abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը զանգել է Թուրքիայի նախագահին
15:04 05.06.2025 (Թարմացված է: 15:20 05.06.2025) Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել է, թե Փաշինյանն ու Էրդողանը ինչ հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Լուրը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական
կայքում։
«Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։