https://arm.sputniknews.ru/20250617/hrdeh-mvoskvaji-marzi-bnakeli-tany-hing-mard-e-mahacel-ajd-tvum-erku-erekha-90209616.html
Մակրոնը սխալվել է. Թրամփը՝ G7 գագաթնաժողովից հապճեպ հեռանալու պատճառների մասին
Մակրոնը սխալվել է. Թրամփը՝ G7 գագաթնաժողովից հապճեպ հեռանալու պատճառների մասին
Sputnik Արմենիա
Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովն ու վերադարձել Վաշինգտոն։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T09:46+0400
2025-06-17T09:46+0400
2025-06-17T10:39+0400
հրդեհ
մոսկվա
բնակարան
զոհ
հրշեջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90210507_0:0:1024:577_1920x0_80_0_0_de07a474cb5d3d8c274351b29bac0f81.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովից շուտ է հեռացել ոչ թե Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ աշխատելու, այլ «ավելի լուրջ» բանի պատճառով։Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Թրամփը մեկնում է Մերձավոր Արևելքում հրադադարի համար։ Նշենք, որ Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովն ու վերադարձել Վաշինգտոն։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90210507_0:0:912:683_1920x0_80_0_0_4dc7fefba634f9de6edc167adc89cbd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, մոսկվա, բնակարան, զոհ, հրշեջ
հրդեհ, մոսկվա, բնակարան, զոհ, հրշեջ
Մակրոնը սխալվել է. Թրամփը՝ G7 գագաթնաժողովից հապճեպ հեռանալու պատճառների մասին
09:46 17.06.2025 (Թարմացված է: 10:39 17.06.2025) Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովն ու վերադարձել Վաշինգտոն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովից շուտ է հեռացել ոչ թե Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ աշխատելու, այլ «ավելի լուրջ» բանի պատճառով։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սխալմամբ հայտարարել է, որ ես Կանադայում G7 գագաթնաժողովից հեռացել եմ Վաշինգտոն վերադառնալու և Իսրայելի ու Իրանի միջև «հրադադարի» շուրջ աշխատելու համար։ Դա ճիշտ չէ։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես հիմա մեկնում Վաշինգտոն, բայց դա, իհարկե, որևէ կապ չունի հրադադարի հետ։ Դա շատ ավելի լուրջ է։ Միտումնավոր, թե ոչ, Էմանուելը միշտ ամեն ինչ սխալ է հասկանում», – ասել է նա։
Ավելի վաղ
Մակրոնն ասել էր, որ Թրամփը մեկնում է Մերձավոր Արևելքում հրադադարի համար։ Նշենք, որ Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովն ու վերադարձել Վաշինգտոն։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: