00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Թրամփը վաղաժամ լքել է G7–ը. Մակրոն

Բաժանորդագրվել
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Սպիտակ տունը քննարկում է Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հանդիպման անցկացման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վաղաժամ լքել է Կանադայում անցկացվող G7 գագաթնաժողովը և վերադարձել Վաշինգտոն: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Axios գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը ցանկանում է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները: Սպիտակ տունը Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ քննարկում է այս շաբաթ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հանդիպման հնարավորությունը։
Պենտագոնի ղեկավարն իր հերթին X-ում հայտնել է, որ ինքը հրաման է տվել լրացուցիչ ուժեր և միջոցներ տեղակայել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում՝ տարածաշրջանում ԱՄՆ պաշտպանական դիրքերը բարելավելու համար:
Նշենք, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտու մեջ է մտնում նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
Լրահոս
0