https://arm.sputniknews.ru/20250617/hajastani-ishkhanutjuny-cankanum-e-qnnarkel-karapetjanin-patkanvogh-heci-azgajnacman-harcy-90240264.html
Հայաստանի իշխանությունը ցանկանում է քննարկել Կարապետյանին պատկանող ՀԷՑ–ի ազգայնացման հարցը
Հայաստանի իշխանությունը ցանկանում է քննարկել Կարապետյանին պատկանող ՀԷՑ–ի ազգայնացման հարցը
Sputnik Արմենիա
Իշխանական խմբակցության ղեկավարը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատության ֆոնին հիշել է ֆինանսական վնասի մասին, որն իբր... 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T18:00+0400
2025-06-17T18:00+0400
2025-06-17T18:26+0400
հայաստան
սամվել կարապետյան
հայկ կոնջորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87199352_0:0:1251:703_1920x0_80_0_0_a96b1836d11d862d690d336005bb1b15.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման հարցը: Նա այդ մասին խոսեց ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարության ֆոնին, թե ինքը պատրաստ է պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն։Նա նշեց, որ Կարապետյանը ոչ թե եկեղեցուն է պաշտպանում, այլ փորձում է պահել իր ունեցվածքը։Քաղաքական գործիչը հայտարարեց, որ ՀԷՑ–ը հիմա ՀՀ–ի ամենաատելի կառույցն է դարձել, որից հայ ժողովուրդն ամենից շատն է բողոքում։«ՀԷՑ–ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի տասնյակհազարավոր քաղաքացիների ֆինանսական վնասները։ Ժամանակն է արդեն առաջ քաշել ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը»,– ընդգծեց նա։Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87199352_149:0:1086:703_1920x0_80_0_0_13cd5cba303775f3c90e47999d56bfd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, հայկ կոնջորյան
հայաստան, սամվել կարապետյան, հայկ կոնջորյան
Հայաստանի իշխանությունը ցանկանում է քննարկել Կարապետյանին պատկանող ՀԷՑ–ի ազգայնացման հարցը
18:00 17.06.2025 (Թարմացված է: 18:26 17.06.2025) Իշխանական խմբակցության ղեկավարը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատության ֆոնին հիշել է ֆինանսական վնասի մասին, որն իբր ընկերությունը հասցրել է տասնյակհազարավոր մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման հարցը: Նա այդ մասին խոսեց ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարության ֆոնին, թե ինքը պատրաստ է պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն։
«Այսօր մենք տեսնում ենք, որ ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությամբ, այլ ասում է, որ այ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, մենք մեր ձևերով հարցը կլուծենք։ Այդ ձևերը որո՞նք են` լույսե՞րն եք անջատելու, հենա անջատում եք»,– հեգնանքով հայտարարեց Կոնջորյանը։
Նա նշեց, որ Կարապետյանը ոչ թե եկեղեցուն է պաշտպանում, այլ փորձում է պահել իր ունեցվածքը։
Քաղաքական գործիչը հայտարարեց, որ ՀԷՑ–ը հիմա ՀՀ–ի ամենաատելի կառույցն է դարձել, որից հայ ժողովուրդն ամենից շատն է բողոքում։
«ՀԷՑ–ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի տասնյակհազարավոր քաղաքացիների ֆինանսական վնասները։ Ժամանակն է արդեն առաջ քաշել ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը»,– ընդգծեց նա։
Սամվել Կարապետյանն այսօր
հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը
հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով
դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։