https://arm.sputniknews.ru/20250612/irani-vra-israjeli-hardzakman-npatakaharmarutjuny-mek-mard-e-vorvoshum-pvordzaget-90037503.html
Իրանի վրա Իսրայելի հարձակման նպատակահարմարությունը մեկ մարդ է որոշում. փորձագետ
Իրանի վրա Իսրայելի հարձակման նպատակահարմարությունը մեկ մարդ է որոշում. փորձագետ
Sputnik Արմենիա
Մի կողմից Իսրայելը բավարար ռեսուրսներ չունի իրանական միջուկային օբյեկտներին շոշափելի հարված հասցնելու համար, մյուս կողմից իշխանությունը երկրի ներսում պետք է... 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T22:31+0400
2025-06-12T22:31+0400
2025-06-12T22:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
բենիամին նեթանյահու
սերգեյ մելքոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36965046_0:83:1600:983_1920x0_80_0_0_a26e2e138b6534a9f7f8c1657936a556.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման որոշումը կախված է կոնկրետ մեկից` վարչապետ Բենիամին Նեթանյահուից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «APRI-2025» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։«CBS News» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ի պատասխան հայտարարել է, որ իրանական զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի: «New York Times» թերթն էլ գրել է, որ Իրանը պատասխան հարվածի ծրագիր է կազմել Իսրայելի հարձակման դեպքում։Մելքոնյանի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելական մոտեցումները չեն փոխվել։ Սա հավանաբար միակ հարցն է, որի շուրջ իսրայելական հասարակությունը և քաղաքական վերնախավն ունեն կոնսենսուս, քանի որ մնացած բոլոր դեպքերում՝ Գազայի պատերազմ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ և այլն, մոտեցումները բավական հեռու են։Երկրորդ կետը, ըստ արևելագետի, այն է, որ իրանական միջուկային ենթակառուցվածքը բավական պաշտպանված է, և զինամթերքի քանակն ու որակը, որը Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ օգտագործել է Գազայի հատվածում, այս դեպքում բավարար չեն լինի ինչ-որ ռազմական խնդիրներ լուծելու համար:Մյուս կողմից պետք է առանձնացնել ռազմական և քաղաքական խնդիրները։ Քաղաքական առումով հարվածները կարող են ցույց տալ, որ Իսրայելը կարող է ինքնուրույն, առանց Միացյալ Նահանգների լուծել անվտանգության հարցերը, իսկ ռազմական առումով ոչ մի աղետ չի լինի:«Միակ բացասական սցենարն այս համատեքստում այն է, որ Իսրայելի միակողմանի գործողությունները կարող են նպաստել իրանա-ամերիկյան բանակցային գործընթացի տապալմանը՝ առաջացնելով Իրանի կողմից Իսրայելի դեմ պատասխան արձագանքի։ Այսինքն՝ դա զուտ քաղաքական հարցերի լուծում է, ոչ թե ռազմական», - նշեց Մելքոնյանը։Ընդ որում, ըստ նրա, համաձայն APRI-ի ուսումնասիրությունների` ամերիկա-իրանական ներկայիս բանակցություններից է ուղղակիորեն կախված, օրինակ, Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումը:Ընդհանուր առմամբ Իրանին հարվածելու որոշումը կախված է կոնկրետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, իսկ նրա հանրային աջակցության մակարդակը սրընթաց իջնում է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա վարկանիշը բարձրացել է հութիներին, «Հզբոլլահին», Սիրիային հասցրած հարվածներից հետո։Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց հաջորդ տարի Իսրայելում սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այժմ կառավարության ծայրահեղական օրթոդոքս մասը վարչապետին շանտաժ է անում, որ կոալիցիայից դուրս կգա, եթե հարեդիմներին զորակոչելու մասին օրենք ընդունվի։ Ըստ այդմ` Իրանի դեմ ռազմական գործողությունը Նեթանյահուի համար կոալիցիան պահպանելու հնարավորություն է։Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն է Իսրայելին զսպում, որ չհարվածի, արևելագետը պատասխանեց, որ վերջին շրջանում Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերությունները զգալիորեն փոփոխվել են:Արդյոք դա ուղղակիորեն կազդի Իսրայելի` միակողմանի գործելու որոշման վրա, դժվար է ասել։ Բայց Թել Ավիվին կոալիցիա է պետք, իսկ Վաշինգտոնն այդ կոալիցիայում չկա։ Պարսից ծոցի արաբական միապետություններն էլ չկան, իսկ միակողմանի ռազմական գործողություն իրականացնելը, իհարկե, դժվար կլինի։Հիշեցնենք` «New York Times» թերթը հայտնել է, որ Իրանը մշակել է Իսրայելին պատասխան հարվածի պլան՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36965046_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f697b47d7acf8d94deb6fa313294ea97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, մերձավոր արևելք, բենիամին նեթանյահու, սերգեյ մելքոնյան
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, մերձավոր արևելք, բենիամին նեթանյահու, սերգեյ մելքոնյան
Իրանի վրա Իսրայելի հարձակման նպատակահարմարությունը մեկ մարդ է որոշում. փորձագետ
Մի կողմից Իսրայելը բավարար ռեսուրսներ չունի իրանական միջուկային օբյեկտներին շոշափելի հարված հասցնելու համար, մյուս կողմից իշխանությունը երկրի ներսում պետք է փրկի իր վարկանիշը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման որոշումը կախված է կոնկրետ մեկից` վարչապետ Բենիամին Նեթանյահուից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «APRI-2025» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«CBS News» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ի պատասխան
հայտարարել է, որ իրանական զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի: «New York Times» թերթն էլ
գրել է, որ Իրանը պատասխան հարվածի ծրագիր է կազմել Իսրայելի հարձակման դեպքում։
Մելքոնյանի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելական մոտեցումները չեն փոխվել։ Սա հավանաբար միակ հարցն է, որի շուրջ իսրայելական հասարակությունը և քաղաքական վերնախավն ունեն կոնսենսուս, քանի որ մնացած բոլոր դեպքերում՝ Գազայի պատերազմ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ և այլն, մոտեցումները բավական հեռու են։
«Այսինքն՝ այդ հարցում կա հանրային աջակցություն։ Խնդիրն այլ է` պետք է տարբերակել ցանկություններն ու հնարավորությունները։ Իհարկե, Իսրայելը ցանկություն ունի, բայց հարցն այն է, թե արդյոք կարող է դա անել միակողմանի կարգով։ Առաջինը՝ չկա բավարար քանակի օդուժ կամ ընդհանրապես զինուժ, որը պետք է կենտրոնացնել իրանական սահմանի ուղղությամբ։ Չմոռանանք բավական մեծ հեռավորության, վերալիցքավորման անհրաժեշտության և այլ տեխնիկական բաղադրիչների մասին», - ասաց Մելքոնյանը։
Երկրորդ կետը, ըստ արևելագետի, այն է, որ իրանական միջուկային ենթակառուցվածքը բավական պաշտպանված է, և զինամթերքի քանակն ու որակը, որը Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ օգտագործել է Գազայի հատվածում, այս դեպքում բավարար չեն լինի ինչ-որ ռազմական խնդիրներ լուծելու համար:
Մյուս կողմից պետք է առանձնացնել ռազմական և քաղաքական խնդիրները։ Քաղաքական առումով հարվածները կարող են ցույց տալ, որ Իսրայելը կարող է ինքնուրույն, առանց Միացյալ Նահանգների լուծել անվտանգության հարցերը, իսկ ռազմական առումով ոչ մի աղետ չի լինի:
«Միակ բացասական սցենարն այս համատեքստում այն է, որ Իսրայելի միակողմանի գործողությունները կարող են նպաստել իրանա-ամերիկյան բանակցային գործընթացի տապալմանը՝ առաջացնելով Իրանի կողմից Իսրայելի դեմ պատասխան արձագանքի։ Այսինքն՝ դա զուտ քաղաքական հարցերի լուծում է, ոչ թե ռազմական», - նշեց Մելքոնյանը։
Ընդ որում, ըստ նրա, համաձայն APRI-ի ուսումնասիրությունների` ամերիկա-իրանական ներկայիս բանակցություններից է ուղղակիորեն կախված, օրինակ,
Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումը:
Ընդհանուր առմամբ Իրանին հարվածելու որոշումը կախված է կոնկրետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, իսկ նրա հանրային աջակցության մակարդակը սրընթաց իջնում է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա վարկանիշը բարձրացել է հութիներին, «Հզբոլլահին», Սիրիային հասցրած հարվածներից հետո։
Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց հաջորդ տարի Իսրայելում սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այժմ կառավարության ծայրահեղական օրթոդոքս մասը վարչապետին շանտաժ է անում, որ կոալիցիայից դուրս կգա, եթե հարեդիմներին զորակոչելու մասին օրենք ընդունվի։ Ըստ այդմ` Իրանի դեմ ռազմական գործողությունը Նեթանյահուի համար կոալիցիան պահպանելու հնարավորություն է։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն է Իսրայելին զսպում, որ չհարվածի, արևելագետը պատասխանեց, որ վերջին շրջանում Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերությունները զգալիորեն փոփոխվել են:
«Նախկինում Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մակարդակը որակապես զգալիորեն ավելի բարձր էր։ Օրինակ` Սպիտակ տան ազդանշանով Իսրայելում կարող էին այս կամ այն մարդուն նշանակել կամ չնշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Իսկ հիմա, երբ Միացյալ Նահանգները փոխել է իր մոտեցումները Մերձավոր Արևելքի նկատմամբ՝ բանակցություններ է վարում Իրանի հետ, պայմանավորվում է հութիների հետ և այլն, Իսրայելը դուրս է եկել ԱՄՆ-ի մերձավորարևելյան հավասարման փակագծերից, գոնե այս պահին», - ընդգծեց արևելագետը։
Արդյոք դա ուղղակիորեն կազդի Իսրայելի` միակողմանի գործելու որոշման վրա, դժվար է ասել։ Բայց Թել Ավիվին կոալիցիա է պետք, իսկ Վաշինգտոնն այդ կոալիցիայում չկա։ Պարսից ծոցի արաբական միապետություններն էլ չկան, իսկ միակողմանի ռազմական գործողություն իրականացնելը, իհարկե, դժվար կլինի։
Հիշեցնենք` «New York Times» թերթը հայտնել է, որ Իրանը մշակել է Իսրայելին պատասխան հարվածի պլան՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ: