00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը նոր «թավի՞շ» է ծրագրել. քաղտեխնոլոգը թվարկում է վարչապետի հնարավոր քայլերը

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ամենայն հայոց եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն հայոց եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2025
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Փաշինյանը առաջիկա ընտրություններում իր համար աղանդավորական ընտրազանգված է ձևավորում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված իր հակասահմանադրական քայլով փորձում է հեղաշրջում իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք, որի առաջին 10 անդամների ընտրությամբ զբաղվելու է անձամբ ինքը։ Մեկ օր առաջ էլ վարչապետը կոչ էր արել համախմբվել «վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Մի շարք վերլուծաբաններ Փաշինյանի այս հայտարարությունները որակեցին որպես քաղաքացիական պատերազմի հրահրում, իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական մակարդակով բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում։
«Այն, ինչ Փաշինյանն ասում է և անում, ըստ էության, հեղաշրջման փորձ է։ Գործ ունենք ուժ կիրառելու սպառնալիքի, տարրական շանտաժի հետ։ Այսինքն` եթե կուսակրոնության ուխտի, երեխա ունենալու մասին հարցերը, որոնք հրապարակավ բարձրացվում են Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կողմից, պատասխան չստանան, ապա իշխանությունը կոնկրետ գործողությունների է գնալու։ Գործողությունների, որոնք ուժային բնույթ են կրում, թեպետ իրենց գործիքակազմով հիշեցնելու են այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը»` փողոցային ակցիաներ, շրջափակում և այլն»,– ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ` Փաշինյանը քաղաքացիների խմբեր ձևավորելու կոչով ազդարարեց Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի դեմ կոմպլեքսային գործողություների մեկնարկը։
«Կարող են թիրախավորվել և ճնշման ենթարկվել եկեղեցու սպասավորները, քահանաները, սրբազանները։ Ճնշման միջոցով կփորձեն հոգևորականներին ստիպել կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպել, որովհետև, ինչ էլ որ լինի, եկեղեցին ունի հստակ կանոնակարգ, և նոր ընտրությունը ամեն դեպքում պետք է իրականացվի այդ կարգին համապատասխան։ Չեն կարող Փաշինյանն ու իր խմբակը գնալ Մայր աթոռ և հռչակել, որ կաթողիկոսն այսուհետև Գարեգին Բ–ն չէ, այլ մեկ ուրիշը»,– ասաց Հակոբյանը` հավելելով, որ այս գործողությունների շղթան, ըստ էության, նույն պսևդոհեղափոխությունն է, որը, որքան էլ կոչվի «թավշյա», իրականցվում է ուժի և ուժի կիրառման սպառնալիքի ներքո։
Իշխանություն VS եկեղեցի. թուրքական ձևաչա՞փ, թե՞ ուկրաինական մոդել
Քաղտեխոնոլգը հիշեցրեց` վարչապետն ինքն էլ հայտարարել է, որ իշխանությունը վերադարձրել է ժողովրդին և հիմա էլ եկեղեցին է վերադարձնելու ժողովրդին, ինչով, ըստ քախտեխնոլոգի, հաստատում է հերթական հեղափոխության մասին կանխատեսումը։
Միաժամանակ Հակոբյանը Փաշինյանի գործողություններում Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց մասնակցությունն է տեսնում` հիշեցնելով, որ այդ երկրներից մեկ անգամ չէ, որ բացահայտ հայտարարել են իրենց քաղաքականության համար Հայ առաքելական եկեղեցու և սփյուռքի վտանգավորության մասին։ Ուստի, ըստ նրա, Փաշինյանի առաջ պահանջ է դրվել Սահմանադրությամբ փոխել Հայ առաքելական եկեղեցուն տրված բացառիկ կարգավիճակը` այն հավասարեցնելով ՀՀ–ում գործող տարատեսակ աղանդավորական կազմակերպություններին։
Սրանով, քաղտեխնոլոգի գնահատմամբ, Փաշինյանը նաև առաջիկա ընտրություններում իր համար աղանդավորական ընտրազանգված է ձևավորում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
Լրահոս
0