https://arm.sputniknews.ru/20250611/hajastany-ev-eth-n-qnnarkel-en-eatm-um-maqsajin-kargavvorman-miasnakan-hamakargi-zargacumy-89980141.html
Հայաստանը և ԵՏՀ–ն քննարկել են ԵԱՏՄ–ում մաքսային կարգավորման միասնական համակարգի զարգացումը
Հայաստանը և ԵՏՀ–ն քննարկել են ԵԱՏՄ–ում մաքսային կարգավորման միասնական համակարգի զարգացումը
Sputnik Արմենիա
ԵՏՀ նախարարը հանդիպումներ է ունեցել Մհեր Գրիգորյանի և Էդուարդ Հակոբյանի հետ: Քննարկվել են հրատապ հարցեր: 11.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-11T17:00+0400
2025-06-11T17:00+0400
2025-06-11T17:08+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
մհեր գրիգորյան
հայաստան
ռուսլան դավիդով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_39:0:821:440_1920x0_80_0_0_97201c6b65da29fc396bfcd55c9657fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ քննարկել է ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման հարցերը: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։Կողմերը քննարկել են մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումը, սահմանների հատման դյուրացմանն ուղղված միջոցառումները և այդ մեխանիզմների հետագա կատարելագործման հեռանկարները: Ընդգծվել է միության տարածքում մաքսային վարչարարության միասնականության ապահովման համար կառուցողական փոխգործակցության կարևորությունը։ԵԱՏՄ-ն լավ հնարավորություն է գլոբալ հարավի շուկաներ արտահանման համար․ ՕվերչուկԲացի այդ, Ռուսլան Դավիդովն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տեղեկատվության փոխանակումը, մաքսային արժեքի հսկողությունը, նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև հետագա աշխատանքի ծրագրերը:Դավիդովը Հայաստանում է աշխատանքային այցով։ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ն 2024 թվականին աճել է 4,4%-ով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_137:0:724:440_1920x0_80_0_0_7fd0b0c252554a4379f7a6d388b82969.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), մհեր գրիգորյան, հայաստան, ռուսլան դավիդով
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), մհեր գրիգորյան, հայաստան, ռուսլան դավիդով
Հայաստանը և ԵՏՀ–ն քննարկել են ԵԱՏՄ–ում մաքսային կարգավորման միասնական համակարգի զարգացումը
17:00 11.06.2025 (Թարմացված է: 17:08 11.06.2025) ԵՏՀ նախարարը հանդիպումներ է ունեցել Մհեր Գրիգորյանի և Էդուարդ Հակոբյանի հետ: Քննարկվել են հրատապ հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ քննարկել է ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման հարցերը: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումը, սահմանների հատման դյուրացմանն ուղղված միջոցառումները և այդ մեխանիզմների հետագա կատարելագործման հեռանկարները: Ընդգծվել է միության տարածքում մաքսային վարչարարության միասնականության ապահովման համար կառուցողական փոխգործակցության կարևորությունը։
Բացի այդ, Ռուսլան Դավիդովն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տեղեկատվության փոխանակումը, մաքսային արժեքի հսկողությունը, նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև հետագա աշխատանքի ծրագրերը:
Դավիդովը Հայաստանում է աշխատանքային այցով։