00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն լավ հնարավորություն է գլոբալ հարավի շուկաներ արտահանման համար․ Օվերչուկ

© Sputnik / Евгений БиятовԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Ալեքսեյ Օվերչուկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվում մեծ Եվրասիայի տարածաշրջանում առևտրի պայմանների բարելավման և ներդրումների առաջմղման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ երկրները լավ հնարավորություն են ստեղծել գլոբալ հարավի շուկաներ արտահանումն առաջ մղելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Աստանա» միջազգային համաժողովում:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պայմանավորվում է ազատ առևտրի մասին. արդեն գործում է Վիետնամի, Սերբիայի և մայիսի 15-ից՝ Իրանի հետ համաձայնագիրը, ձևավորվել է ընդհանուր շուկա, որտեղ ապրում է շուրջ 190 միլիոն մարդ:
Օվերչուկի կարծիքով՝ կարևոր է եվրասիական տրանսպորտային ցանցի շրջանակներում ստեղծել միջազգային տրանսպորտային միջանցքների զուգակցման համակարգ. նա հիշատակել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս - Հարավ» երկու հիմնական ուղղություններով մի շարք երթուղիների զարգացման մասին:

«Շատ հետաքրքիր և առանցքային երթուղի է, որը Իրանով և Աֆղանստանով ցամաքային կապ կապահովի մեր մայրցամաքի հյուսիսի և հարավի միջև՝ դեպի Պակիստան։ Եվ, իհարկե, մենք շատ ենք ցանկանում, որ լավ հարաբերություններ հաստատվեն Պակիստանի և Հնդկաստանի միջև, որպեսզի հնարավոր լինի ապահովել երկաթուղային տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի, Պակիստանի, Հնդկաստանի միջև։ Ի դեպ, Պակիստանի հարցով մենք համապատասխան նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,- ասել է Օվերչուկը։

Եվրասիական տնտեսական միության օրը նշվում է մայիսի 29-ին: 2014 թվականի այս օրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության տվյալներով՝ ԵԱՏՄ շուկան ունի ՀՆԱ-ի ավելի քան 2 տրիլիոն դոլարի համախառն ծավալ։
Այսօր Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Աստանա» միջազգային համաժողովը, որն ուղղված է գլոբալ փոփոխությունների պայմաններում միջազգային համագործակցության ամրապնդմանը՝ կենտրոնանալով տնտեսության, կլիմայի և միջպետական հարաբերությունների վրա: Համաժողովին մասնակցում են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովին գրանցվել է ավելի քան 7000 մասնակից: Նրանց թվում են ավելի քան 160 բանախոսներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից:
Լրահոս
0