https://arm.sputniknews.ru/20250526/eatm-erkrneri-hnan-2024-tvakanin-atshel-e-44-vov-89391719.html
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ն 2024 թվականին աճել է 4,4%-ով
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ն 2024 թվականին աճել է 4,4%-ով
Sputnik Արմենիա
2025 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կանխատեսում է ԵԱՏՄ տնտեսության 2% աճ: 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T19:06+0400
2025-05-26T19:06+0400
2025-05-26T19:07+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հնա (համախառը ներքին արդյունք)
ռուսաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_0:0:3299:1856_1920x0_80_0_0_85a3260e1bd533f633930a13fa4436d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 4,4%-ով՝ համաշխարհային 3,3% միջին աճի դեպքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը:Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ում աճը կազմել է 3,8%։8,1%-ով աճել է նաև ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը (այդ տվյալները բացարձակ թվերով չեն հրապարակվում)։Այս տարի, ինչպես նշել է Վեդևը, սպասվում է Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղեցում՝ հաշվի առնելով, որ վարկերի տոկոսադրույքները կաճեն, այսինքն՝ այդ վարկերը պակաս հասանելի կլինեն:ԵԱՏՄ երկրների համար կհեշտացվի արտահանումը դեպի Ասիա և ԱֆրիկաԳլոբալ սակագնային պատերազմն ուղղակիորեն չի անդրադառնա ԵԱՏՄ երկրների վրա, բայց անուղղակիորեն կհանգեցնի թեթևակի գնաճի և համապատասխանաբար աճի տեմպերի որոշակի դանդաղեցման։ Բայց ԵՏՀ կանխատեսումներն ավելի շատ լավատեսական են`2025 թվականի համար կանխատեսվում է մոտ 2% աճ։Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5,9%-ով, Բելառուսինը՝ 4%-ով, Ղազախստանինը՝ 4,8%-ով, Ղրղզստանինը՝ 9%-ով, Ռուսաստանինը` 4,1%-ով:Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:ԵԱՏՄ-ում աճում է աշխատանքային միգրացիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_277:0:3008:2048_1920x0_80_0_0_8ae4f5b7c7418d30bc40be0bd555efd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), ռուսաստան, տնտեսություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), ռուսաստան, տնտեսություն
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ն 2024 թվականին աճել է 4,4%-ով
19:06 26.05.2025 (Թարմացված է: 19:07 26.05.2025) 2025 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կանխատեսում է ԵԱՏՄ տնտեսության 2% աճ:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 4,4%-ով՝ համաշխարհային 3,3% միջին աճի դեպքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը:
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ում աճը կազմել է 3,8%։
8,1%-ով աճել է նաև ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը (այդ տվյալները բացարձակ թվերով չեն հրապարակվում)։
Այս տարի, ինչպես նշել է Վեդևը, սպասվում է Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղեցում՝ հաշվի առնելով, որ վարկերի տոկոսադրույքները կաճեն, այսինքն՝ այդ վարկերը պակաս հասանելի կլինեն:
Գլոբալ սակագնային պատերազմն ուղղակիորեն չի անդրադառնա ԵԱՏՄ երկրների վրա, բայց անուղղակիորեն կհանգեցնի թեթևակի գնաճի և համապատասխանաբար աճի տեմպերի որոշակի դանդաղեցման։ Բայց ԵՏՀ կանխատեսումներն ավելի շատ լավատեսական են`2025 թվականի համար կանխատեսվում է մոտ 2% աճ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5,9%-ով, Բելառուսինը՝ 4%-ով, Ղազախստանինը՝ 4,8%-ով, Ղրղզստանինը՝ 9%-ով, Ռուսաստանինը` 4,1%-ով:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: