https://arm.sputniknews.ru/20250610/serzh-sargsjani-khapanman-mijvocy-pvokhvec-89939423.html
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը պարտավոր է գրավի գումարը եռօրյա ժամկետում վճարել դատարան։ 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T18:05+0400
2025-06-10T18:05+0400
2025-06-10T18:41+0400
հայաստան
սերժ սարգսյան
դատարան
գրավ
մեղադրանք
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/2217/50/22175077_0:0:1600:901_1920x0_80_0_0_514fb108ee5f6567e9e0e2df6d4f9c60.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը` մասնակի բավարարելով պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի և Ամրամ Մակինյանի միջնորդությունը։Հունիսին 12-ին դատախազությունը հայտնել էր, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության, խոշոր չափի փողերի լվացման, դրան օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը:Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2217/50/22175077_180:0:1600:1065_1920x0_80_0_0_fa980fc4d7e9aaf28019eeacfc008e28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, դատարան, գրավ, մեղադրանք, քրեական գործ
հայաստան, սերժ սարգսյան, դատարան, գրավ, մեղադրանք, քրեական գործ
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց
18:05 10.06.2025 (Թարմացված է: 18:41 10.06.2025) Սերժ Սարգսյանը պարտավոր է գրավի գումարը եռօրյա ժամկետում վճարել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը` մասնակի բավարարելով պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի և Ամրամ Մակինյանի միջնորդությունը։
Հունիսին 12-ին դատախազությունը
հայտնել էր, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության, խոշոր չափի փողերի լվացման, դրան օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը:
Այսօր դատարանը Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխարինեց 5 մլն դրամ գրավով։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պարտավոր է գրավի գումարը եռօրյա ժամկետում վճարել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ
Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը
բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։