https://arm.sputniknews.ru/20250610/ishkhanutjuny-khndir-e-drel-qandel-ekeghecin-vorpes-amenamets-lvobbistakan-karujc-maruqjan-89944835.html
Ուզում են քանդել ամենամեծ լոբբիստական կառույցը. Մարուքյանը` եկեղեցու դեմ արշավի մասին
Ուզում են քանդել ամենամեծ լոբբիստական կառույցը. Մարուքյանը` եկեղեցու դեմ արշավի մասին
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանի խոսքով` Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով... 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T20:02+0400
2025-06-10T20:02+0400
2025-06-10T20:22+0400
հայաստան
եկեղեցի
նիկոլ փաշինյան
ադրբեջան
էդմոն մարուքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038826_0:14:1601:914_1920x0_80_0_0_8c802ccd16a3cff8db9f4addc5fc69cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Այսօր Հայ առաքելական եկեղեցին տիրապետում է հայկական ամենախոշոր լոբբիստական ցանցին, որը ծառայել և ծառայում է պետական և ազգային շահերի պաշտպանությանը։ Կուսակրոնության շուրջ ստեղծված աղմուկի ներքո չեզոքացվում է հայկական ամենահզոր լոբբիստական կառույցը, որը գործընթաց է ի շահ թշնամու։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Նա ընդգծել է, որ եկեղեցին հակազդում է Ադրբեջանին ամենուր՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կանգնած են հայկական տաճարները։«Եկեղեցին է հոգեպես սնում Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին և ամրացնում, իսկ երբեմն նույնիսկ ստեղծում, նրանց կապը հայրենիքի հետ։ Սրանով էլ պայմանավորված, Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով սպասարկում են թշնամու այդ օրակարգը»,– գրել է Մարուքյանը։Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ծրագրով Հայաստանը պետք է վերածվի Արևմտյան Ադրբեջանի, իսկ Արևմտյան Ադրբեջանում Հայ առաքելական սուրբ եկեղեցին չի կարող իր այսօրվա ինստիտուցիոնալ տեսքով գոյության իրավունք ունենալ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038826_0:0:1425:1068_1920x0_80_0_0_7a6db3e838909f487df528e5aa6598d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, նիկոլ փաշինյան, ադրբեջան, էդմոն մարուքյան
հայաստան, եկեղեցի, նիկոլ փաշինյան, ադրբեջան, էդմոն մարուքյան
Ուզում են քանդել ամենամեծ լոբբիստական կառույցը. Մարուքյանը` եկեղեցու դեմ արշավի մասին
20:02 10.06.2025 (Թարմացված է: 20:22 10.06.2025) Էդմոն Մարուքյանի խոսքով` Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով սպասարկում են թշնամու այդ օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Այսօր Հայ առաքելական եկեղեցին տիրապետում է հայկական ամենախոշոր լոբբիստական ցանցին, որը ծառայել և ծառայում է պետական և ազգային շահերի պաշտպանությանը։ Կուսակրոնության շուրջ ստեղծված աղմուկի ներքո չեզոքացվում է հայկական ամենահզոր լոբբիստական կառույցը, որը գործընթաց է ի շահ թշնամու։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ եկեղեցին հակազդում է Ադրբեջանին ամենուր՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կանգնած են հայկական տաճարները։
«Եկեղեցին է հոգեպես սնում Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին և ամրացնում, իսկ երբեմն նույնիսկ ստեղծում, նրանց կապը հայրենիքի հետ։ Սրանով էլ պայմանավորված, Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով սպասարկում են թշնամու այդ օրակարգը»,– գրել է Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ծրագրով Հայաստանը պետք է վերածվի Արևմտյան Ադրբեջանի, իսկ Արևմտյան Ադրբեջանում Հայ առաքելական սուրբ եկեղեցին չի կարող իր այսօրվա ինստիտուցիոնալ տեսքով գոյության իրավունք ունենալ։
«Այսպիսով, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները ես չեմ դիտարկում որևէ բարձրաստիճան հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման համատեքստում. խնդիր է դրված քանդել Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց»,– եզրափակել է Մարուքյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ այսօր Փաշինյանը
հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։