00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ եկեղեցու թիրախավորմամբ սպասարկում են թշնամական շահերը․ ՀՅԴ

© SputnikԷջմիածին
Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2025
Բաժանորդագրվել
Իշխանությունների հարձակումները համընկան եկեղեցու` միջազգային հարթակներում ազգային շահերին և արցախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու և վեհափառի դեմ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերների է դիմագրավում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն՝ դատապարտելով իշխանության գործելակերպն ու անվերապահ աջակցություն հայտնելով եկեղեցուն։
«Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ։
Նշվում է, որ իշխանությունների ոտնձգությունները «թևեր տվեցին» Ադրբեջանի հոգևոր առաջնորդի անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու համար։
ՀՅԴ բյուրոն շեշտում է՝ հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը։ Ընդգծում են՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և հայոց պետականության զորացման։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։
Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Լրահոս
0