https://arm.sputniknews.ru/20250609/vrastani-haj-hamajnqy-merzhum-e-sepakan-hvogevvor-zharangutjuny-hajhvojvogh-ishkhanutjany-89904092.html
Վրաստանի հայ համայնքը մերժում է սեփական հոգևոր ժառանգությունը հայհոյող իշխանությանը
Վրաստանի հայ համայնքը մերժում է սեփական հոգևոր ժառանգությունը հայհոյող իշխանությանը
Sputnik Արմենիա
Վիրահայերը շեշտում են՝ սա մի հոգևորականի կամ կուսակցության հարց չէ, սա վերաբերում է ազգային ինքնության պահպանմանը։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T17:53+0400
2025-06-09T17:53+0400
2025-06-09T17:55+0400
հայաստան
իշխանություն
նիկոլ փաշինյան
եկեղեցի
վրաստանի հանրապետություն
հայ համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707863_1:0:1388:780_1920x0_80_0_0_89babe7dcc5d1a8038a92d557eef02c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Վրաստանի հայ համայնքը մերժում է այն ոճի իշխանությունը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, տոների առթիվ շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանի կրոնապետը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հռչակում է ադրբեջանական։ Այս մասին նշված է համայնքի տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ հայ համայնքը և տարբեր անհատներ խոր մտահոգությամբ ու վրդովմունքով են արձագանքում Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Շեշտում են՝ Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, այլ մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության մարմնավորումը։ Դարեր շարունակ եկեղեցին է եղել հայ ժողովրդի պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը։Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը, իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը, նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով»,- նշված է հայտարարության մեջ։Վրաստանի հայ համայնքը վստահ է, որ այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ մտածված քաղաքականություն, փորձ՝ սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, թուլացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը և այլն։Վիրահայերը հայտարարում են՝ Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը, ուստի իրենք կանգնած են եկեղեցու, հոգևոր հայրերի և ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդ օրը նա տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707863_174:0:1214:780_1920x0_80_0_0_246064bd1daed10ad5ee2a3c124f8fca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխանություն, նիկոլ փաշինյան, եկեղեցի, վրաստանի հանրապետություն, հայ համայնք
հայաստան, իշխանություն, նիկոլ փաշինյան, եկեղեցի, վրաստանի հանրապետություն, հայ համայնք
Վրաստանի հայ համայնքը մերժում է սեփական հոգևոր ժառանգությունը հայհոյող իշխանությանը
17:53 09.06.2025 (Թարմացված է: 17:55 09.06.2025) Վիրահայերը շեշտում են՝ սա մի հոգևորականի կամ կուսակցության հարց չէ, սա վերաբերում է ազգային ինքնության պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Վրաստանի հայ համայնքը մերժում է այն ոճի իշխանությունը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, տոների առթիվ շնորհավորում է
Ադրբեջանին և
Թուրքիային, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանի կրոնապետը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հռչակում է ադրբեջանական։ Այս մասին նշված է համայնքի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հայ համայնքը և տարբեր անհատներ խոր մտահոգությամբ ու վրդովմունքով են արձագանքում Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Շեշտում են՝ Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, այլ մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության մարմնավորումը։ Դարեր շարունակ եկեղեցին է եղել հայ ժողովրդի պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը։
«Այսօր, երբ հայ ժողովուրդն ապրում է պատմական ծանրագույն հետևանքները` Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքական գործիչներ, տարածքային կորուստներ և ազգային արժանապատվության ճգնաժամ, հենց այս պահին թիրախավորել եկեղեցին նշանակում է հարվածել հայության հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը, իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը, նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով»,- նշված է հայտարարության մեջ։
Վրաստանի հայ համայնքը վստահ է, որ այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ մտածված քաղաքականություն, փորձ՝ սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, թուլացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը և այլն։
Վիրահայերը հայտարարում են՝ Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը, ուստի իրենք կանգնած են եկեղեցու, հոգևոր հայրերի և ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
«Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։ Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։ Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»,- ընդգծել է Վրաստանի հայ համայնքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդ օրը նա
տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին
ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։