https://arm.sputniknews.ru/20250609/pashinjany-patrastvum-e-gnal-vtangavvor-arkatsakhndrutjan-hajaqven-hajtararutjun-e-arel-89898161.html
Փաշինյանը պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության. «ՀայաՔվեն» հայտարարություն է արել
Փաշինյանը պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության. «ՀայաՔվեն» հայտարարություն է արել
Sputnik Արմենիա
«ՀայաՔվեն» կոչ է անում լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր աթոռը պաշտպանելու համար։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T15:31+0400
2025-06-09T15:31+0400
2025-06-09T15:37+0400
«հայաքվե»
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եկեղեցի
հոգևորական
կուսակրոնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_0:110:1395:895_1920x0_80_0_0_3de964c86368db3a1358fac8a8de1d89.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է, սպառնալիք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և մյուս հոգևորականների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։«ՀայաՔվեն» կոչ է անում լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր աթոռը պաշտպանելու համար։ Նշվում է, որ Մայր աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում նախաձեռնությունը կլինի պաշտպանության առաջին շարքերում:Վարչապետն այսօր ցուցադրեց «նորաձև» հռչակված կրթության պակասը․ Արշակ սրբազանՀիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_32c49252df549643265da654dde03067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաքվե», ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եկեղեցի, հոգևորական, կուսակրոնություն
«հայաքվե», ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եկեղեցի, հոգևորական, կուսակրոնություն
Փաշինյանը պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության. «ՀայաՔվեն» հայտարարություն է արել
15:31 09.06.2025 (Թարմացված է: 15:37 09.06.2025) «ՀայաՔվեն» կոչ է անում լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր աթոռը պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է, սպառնալիք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և մյուս հոգևորականների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Փաշինյանն այսօր
հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
«Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար»,–ասվում է «ՀայաՔվեի» տարածած հայտարարության մեջ։
«ՀայաՔվեն» կոչ է անում լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր աթոռը պաշտպանելու համար։ Նշվում է, որ Մայր աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում նախաձեռնությունը կլինի պաշտպանության առաջին շարքերում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։
Հունիսի 2–ին
ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։