https://arm.sputniknews.ru/20250609/2026-tin-hhum-hipvoteqi-gtsvov-harkeri-veradardzn-ir-gagatnaketin-khasni-pek-nakhagah-89892355.html
2026 թ–ին ՀՀ–ում հիփոթեքի գծով հարկերի վերադարձն իր գագաթնակետին կհասնի. ՊԵԿ նախագահ
2026 թ–ին ՀՀ–ում հիփոթեքի գծով հարկերի վերադարձն իր գագաթնակետին կհասնի. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
Հարկի վերադարձի ծրագիրը սկսել է կրճատվել (այն այլևս հասանելի չէ Երևանում), բայց դրա ծախսերը դեռ աճում են, քանի որ նախկինում կառուցված նորակառույց շենքերում... 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T13:16+0400
2025-06-09T13:16+0400
2025-06-09T13:39+0400
հարկեր
եկամտահարկ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդուարդ հակոբյան
նորակառույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72571377_0:83:1600:983_1920x0_80_0_0_766aab3561a782108b74465ad9878883.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանում հիփոթեքային հարկի վերադարձն իր գագաթնակետին կհասնի հաջորդ տարի՝ գերազանցելով 100 մլրդ դրամը։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Պատասխանելով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին՝ Հակոբյանը նշեց, որ առաջնային շուկայում բնակարան գնող հիփոթեք վճարողներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 68,6 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի համեմատ 32%-ով ավելի է: Կոմիտեի սպասումների համաձայն` 2025 թվականին այս ծավալը կկազմի մոտ 95 մլրդ:ՊԵԿ ղեկավարը բացատրեց, թե ինչու է փաստացի եկամտահարկի վերադարձն աճում, թեև ծրագիրն աստիճանաբար կրճատվում է։ 2025 թվականին վերադարձը այլևս չի գործում Երևանում կառուցվող նոր շենքերի համար, սակայն դեռ շարունակում են բնակարաններ գնել նախկինում կառուցված շենքերում։Այս միտումը կշարունակվի նաև 2026 թվականին, որից հետո վերադարձն իսկապես կսկսի նվազել։Հիշեցնենք, որ կառավարության նախկինում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում նոր բնակարաններ գնելիս հիփոթեքային վարկի վերադարձն ամբողջությամբ պետք է դադարեցվի 2029 թվականին։ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. ԲադասյանՀիշեցնենք նաև, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Երևանի առաջին գոտում չի գործում 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործում ամբողջ Երևանում։Դրանից բացի, 2025 թ. հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72571377_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f1235d96f5c7687067a548443a616681.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, եկամտահարկ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան, նորակառույց
հարկեր, եկամտահարկ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան, նորակառույց
2026 թ–ին ՀՀ–ում հիփոթեքի գծով հարկերի վերադարձն իր գագաթնակետին կհասնի. ՊԵԿ նախագահ
13:16 09.06.2025 (Թարմացված է: 13:39 09.06.2025) Հարկի վերադարձի ծրագիրը սկսել է կրճատվել (այն այլևս հասանելի չէ Երևանում), բայց դրա ծախսերը դեռ աճում են, քանի որ նախկինում կառուցված նորակառույց շենքերում բնակարանները շարունակում են վաճառվել։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանում հիփոթեքային հարկի վերադարձն իր գագաթնակետին կհասնի հաջորդ տարի՝ գերազանցելով 100 մլրդ դրամը։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Պատասխանելով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին՝ Հակոբյանը նշեց, որ առաջնային շուկայում բնակարան գնող հիփոթեք վճարողներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 68,6 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի համեմատ 32%-ով ավելի է: Կոմիտեի սպասումների համաձայն` 2025 թվականին այս ծավալը կկազմի մոտ 95 մլրդ:
«2026 թվականին մենք, ամենայն հավանականությամբ, կհատենք 100 մլրդի սահմանը, որից հետո աստիճանական կրճատում կսկսվի», – ասաց Հակոբյանը։
ՊԵԿ ղեկավարը բացատրեց, թե ինչու է փաստացի եկամտահարկի վերադարձն աճում, թեև ծրագիրն աստիճանաբար կրճատվում է։ 2025 թվականին վերադարձը այլևս չի գործում Երևանում կառուցվող նոր շենքերի համար, սակայն դեռ շարունակում են բնակարաններ գնել նախկինում կառուցված շենքերում։
Այս միտումը կշարունակվի նաև 2026 թվականին, որից հետո վերադարձն իսկապես կսկսի նվազել։
Հիշեցնենք, որ կառավարության նախկինում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում նոր բնակարաններ գնելիս հիփոթեքային վարկի վերադարձն ամբողջությամբ պետք է դադարեցվի 2029 թվականին։
Հիշեցնենք նաև, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Երևանի առաջին գոտում չի գործում 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործում ամբողջ Երևանում։
Դրանից բացի, 2025 թ. հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար
չի կարող գերազանցել 750 հազար դրամը։