00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրախ ենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար. Մատվիենկո

© Photo : СФ РФԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնմամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ուրախ է երկու երկրների միջև խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին նա ասել է ՀՀ Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնի է, Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
«Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ևս մեկ անգամ ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստան այցելելու հրավերի, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով», – ասել է նա։
Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ։
Դաշնային խորհրդի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը հիմնված է ամուր բարեկամության վրա։ Նա նաև նշել է երկու երկրների ժողովուրդների ավանդույթների նմանությունը։
«Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք», – նշել է Վալենտինա Մատվիենկոն։
Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Այսօր նա ծաղիկներ է խոնարհել մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Մատվիենկոն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։
Սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը․ Մատվիենկո
Լրահոս
0