https://arm.sputniknews.ru/20250606/rusastany-karevvorum-e-hajastani-het-mijkhvorhrdaranakan-hamagvortsakcutjany-matvienkvo-89791301.html
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը․ Մատվիենկո
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը․ Մատվիենկո
Sputnik Արմենիա
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծեց, որ երկու ժողովուրդները կապված են ոչ միայն գործարար, մշակութային, այլ պարզապես մարդկային ու ընկերական ամուր կապերով։ 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T12:09+0400
2025-06-06T12:09+0400
2025-06-06T13:12+0400
վալենտինա մատվիենկո
հայաստան
ռուսաստան
ռուսաց լեզու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89798427_0:64:1280:784_1920x0_80_0_0_09bb9e83bbcc6ef585993f9c0ee31a92.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։Նա ընդգծեց, որ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ դա նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է և ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Մեծ հաղթանակի առիթով։ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծեց՝ հատկանշական է, որ նիստն անցկացվում է հենց այսօր՝ հունիսի 6-ին, երբ նշվում է Ռուսաց լեզվի օրը։ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտՀավելենք, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89798427_49:0:1184:851_1920x0_80_0_0_e60564e99e119b50bcc50807cd550b9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալենտինա մատվիենկո, հայաստան, ռուսաստան, ռուսաց լեզու
վալենտինա մատվիենկո, հայաստան, ռուսաստան, ռուսաց լեզու
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը․ Մատվիենկո
12:09 06.06.2025 (Թարմացված է: 13:12 06.06.2025) ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծեց, որ երկու ժողովուրդները կապված են ոչ միայն գործարար, մշակութային, այլ պարզապես մարդկային ու ընկերական ամուր կապերով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա ընդգծեց, որ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ դա նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է և ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Մեծ հաղթանակի առիթով։
«Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ ռուսերենը շարունակում է մնալ կարևոր լեզու երկու ազգերի միջև շփման համար։ Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլ անձնական ու ընտանեկան պատմության մաս»,- ասաց Մատվիենկոն։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծեց՝ հատկանշական է, որ նիստն անցկացվում է հենց այսօր՝ հունիսի 6-ին, երբ նշվում է Ռուսաց լեզվի օրը։
Հավելենք, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։