https://arm.sputniknews.ru/20250606/valentina-matvienkvon-tsitsernakaberdum-tsaghikner-khvonarhec-ceghaspanutjan-zvoheri-hishatakin-89780562.html
Վալենտինա Մատվիենկոն Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Վալենտինա Մատվիենկոն Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հաղթանակի զբոսայգի։ 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T10:13+0400
2025-06-06T10:13+0400
2025-06-06T10:14+0400
տեսանյութեր
վալենտինա մատվիենկո
ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89777235_0:0:1280:720_1920x0_80_0_0_ec71abaf4d57a30dc4f3b3c92d39afce.jpg
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց ու ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին այստեղ ևս, ինչպես Հաղթանակի զբոսայգում, ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ուղեկիցների թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:Վալենտինա Մատվիենկոն Երևան է ժամանել երեկ: Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:Այցի շրջանակներում տեղի կունենան Մատվիենկոյի և Սիմոնյանի բանակցությունները: Նրանք կբացեն Ռուսաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի խորագիրն է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»:Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովին։Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89777235_161:0:1121:720_1920x0_80_0_0_7e5153ead5e0317d9c0a9ac5548016f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, վալենտինա մատվիենկո, ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ալեն սիմոնյան
տեսանյութեր, վալենտինա մատվիենկո, ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ալեն սիմոնյան
Վալենտինա Մատվիենկոն Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
10:13 06.06.2025 (Թարմացված է: 10:14 06.06.2025) Ավելի վաղ Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հաղթանակի զբոսայգի։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց ու ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին այստեղ ևս, ինչպես Հաղթանակի զբոսայգում, ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ուղեկիցների թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
Վալենտինա Մատվիենկոն Երևան է ժամանել երեկ: Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:
Այցի շրջանակներում տեղի կունենան Մատվիենկոյի և Սիմոնյանի բանակցությունները: Նրանք կբացեն Ռուսաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի խորագիրն է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»:
Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովին։
Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։