00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ստում է․ լատվիացի պատգամավորները հայ գերիների դեմ հայտարարություն չեն արել

© PhotoСудебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (26 мая 2025). Баку
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (26 мая 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորն ընդգծում է՝ գերիների վերաբերյալ Բաքվի տարածած կեղծ լուրերին այդպես էլ ՀՀ ԱԳՆ-ն չանդրադարձավ, Փաշինյանի իշխանության օրոք հարցը դուրս է մղվել քաղաքական օրակարգից։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Լատվիայի Սեյմի պատգամավորները Բաքվում պահվող հայ գերիների դեմ հայտարարություն չեն արել, բացահայտվել է ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հիշեցնեում է, որ այս տարվա մարտի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, թե իբր Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց` այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ։
Ըստ այդ աղբյուրների՝ լատվիացի պատգամավորները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներկայացրել են որպես «միջազգային վտանգ», «Պուտինի հովանավոր» և պահանջել խիստ պատիժ՝ ընդգծելով իբր «միջազգային հանրության դատապարտումը»։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ քանի որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ պաշտոնական արձագանքով հանդես չեկավ, ինքն է որոշել ճշտել տեղեկությունը՝ որպես Հայաստան–Լատվիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ։
«Դիմելով Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորների, որոնց անունները ներկայացված էին ցանկում՝ ստացա միանշանակ պատասխաններ, որոնք հստակ հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները»,- նշում է Թովմասյանն ու ներկայացնում ադրբեջանական կեղծիքը հերքող լատվիացի պատգամավորների խոսքերը։
Նրանք ոչ միայն հերքել են իրենց կողմից նման հայտարարություն անելը, այլև տեղեկացրել, որ հետաքննություն է սկսվել։
Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում. Միրզոյան
«Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում կիրառել ապատեղեկատվությունն ու կեղծ միջազգային ռեակցիաների «սիմուլյացիան»՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ռազմաքաղաքական օրակարգը պարտադրելու նպատակով»,- շեշտում է պատգամավորը։
Թագուհի Թովմասյանն ընդգծում է՝ ռազմագերիների հարցը չպետք է դուրս մնա արտաքին քաղաքական օրակարգից, մինչդեռ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա արել է: Հիշեցնում է, որ նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ գերիների հարցը քննարկվել է COP29-ի շրջանում, այսինքն՝ մեկ տարի առաջ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0