https://arm.sputniknews.ru/20250605/adrbejani-het-gerineri-masvov-yndhanrapes-karucvoghakan-khvosakcutjun-chi-stacvum-mirzvojan-89752792.html
Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում. Միրզոյան
Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ գերիների հարցը Ադրբեջանի հետ մեծ օրակարգի ցավոտ մասն է։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T16:31+0400
2025-06-05T16:31+0400
2025-06-05T16:58+0400
հայաստան
գերի
արարատ միրզոյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89522977_0:105:2057:1262_1920x0_80_0_0_f3492ab6ff968282d08ad6e5b03c0431.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայ գերիների հարցն այն եզակիներից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով` գերիների հարցում վերջին նշանակալի առաջընթացը եղել է Բաքվում COP29-ի անցկացման վայրի շուրջ պայմանավորվածությունների ֆոնին, երբ 32 հայ գերիներ վերադարձան հայրենիք։Դրանից հետո բանակցություններ եղել են, բայց հաջողությամբ չեն պսակվել։Եվ հիմա, ըստ նախարարի, դրական նորություններ չկան հաղորդելու, սակայն հարաբերությունների կարգավորումը կարող է փոխել իրավիճակը։«Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի հասնել վերջնական, ստորագրված խաղաղության, առաջխաղացում ունենալ սահմանազատման գործընթացում, ապաշրջափակել հաղորդակցությունները, և ընդհանուր առմամբ իրական կարգավորում լինի, ապա վստահ ենք, որ այդ ժամանակ ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվի այս հարցերը լուծելու համար», - ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89522977_117:0:1940:1367_1920x0_80_0_0_e455a02e7ec7ac249e07507ceb5e0800.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, արարատ միրզոյան, ադրբեջան
հայաստան, գերի, արարատ միրզոյան, ադրբեջան
Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում. Միրզոյան
16:31 05.06.2025 (Թարմացված է: 16:58 05.06.2025) Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ գերիների հարցը Ադրբեջանի հետ մեծ օրակարգի ցավոտ մասն է։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայ գերիների հարցն այն եզակիներից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Գերիների հարցերը Ադրբեջանի հետ մեր մեծ օրակարգի ցավոտ մասերն են»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` գերիների հարցում վերջին նշանակալի առաջընթացը եղել է Բաքվում COP29-ի անցկացման վայրի շուրջ պայմանավորվածությունների ֆոնին, երբ
32 հայ գերիներ վերադարձան հայրենիք։
Դրանից հետո բանակցություններ եղել են, բայց հաջողությամբ չեն պսակվել։
Եվ հիմա, ըստ նախարարի, դրական նորություններ չկան հաղորդելու, սակայն հարաբերությունների կարգավորումը կարող է փոխել իրավիճակը։
«Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի հասնել վերջնական, ստորագրված խաղաղության, առաջխաղացում ունենալ սահմանազատման գործընթացում, ապաշրջափակել հաղորդակցությունները, և ընդհանուր առմամբ իրական կարգավորում լինի, ապա վստահ ենք, որ այդ ժամանակ ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվի այս հարցերը լուծելու համար», - ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։