00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերժվել են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները. խորհուրդ

© SputnikԲռնի տեղահանություն
Բռնի տեղահանություն - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2025
Բաժանորդագրվել
Առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր։ Այս մասին հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
«Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել«–ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։
Նշվում է, որ դեռևս որոշակի քննարկումներ ունեն իրականացնելու, որոնց արդյունքում հնարավոր է` որոշակի փոփոխություններ լինեն:
2 ամսով երկարաձգվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց աջակցության ծրագիրը
«Սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով»,– հայտնել են խորհրդից։
Նշվում է, որ առաջիկա օրերի ընթացքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին։
Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Նրանք պահանջում էին վերանայել կառավորության վերոնշյալ որոշումը և բարելավել իրենց ուղղված ծրագրերրը։ Որպես բողոքի նշան` արցախցիները Ազատության հրապարակում վրան տեղադրեցին, որը հանեցին ապրիլի 29–ին, քանի որ ՀՀ կառավարությունը համաձայնել էր 40+10 հազար ծրագիրը երկարաձգել։
Արցախցիները նախատեսում են զանգվածային գործողություններ` իրավունքների վերականգնման համար
Լրահոս
0