00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:36
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիները նախատեսում են զանգվածային գործողություններ` իրավունքների վերականգնման համար

© SputnikԱրցախցիների բողոքի ակցիան Ազատության հրապարակում
Արցախցիների բողոքի ակցիան Ազատության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2025
Արցախցիների բողոքի ակցիան Ազատության հրապարակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խորհուրդը դիմում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի գործիչներին՝ կոչ անելով համախմբել և աջակցել այս պայքարին։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել արցախցիների պահանջներին, ուստի որոշում է ընդունվել շարունակել պայքարել։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որը հստակ ասել է` «40+10» ծրագրին հետդարձ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նշում է՝ ՀՀ կառավարության գրավոր պատասխանը գլխավորապես չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:
Ուստի խորհուրդը դիմում է արցախյան, հայաստանյան ու սփյուռքի բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին՝ կոչ անելով համախմբվել և աջակցել այս պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկվեն հետագա գործողությունները:
«Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ»,- նշված է հայտարարության մեջ։
Այս ընթացքում տարբեր վայրերում կազմակերպվելու են բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ։
Հիշեցնենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Արցախցիներն իրենց խնդիրներին լուծում են պահանջում. բողոքի ակցիա կառավարության մոտ
Լրահոս
0