https://arm.sputniknews.ru/20250605/hajastani-ev-rusastani-mijev-arvoghj-haraberutjunner-en-hh-artgvortsnakharar-89751004.html
Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջ հարաբերություններ են․ ՀՀ արտգործնախարար
Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջ հարաբերություններ են․ ՀՀ արտգործնախարար
Sputnik Արմենիա
Հայաստանը ձգտում է, որ իրար նկատմամբ թղթով սահմանված պարտավորություններն իրականացվեն ամբողջ ծավալով։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T15:49+0400
2025-06-05T15:49+0400
2025-06-05T16:02+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45924747_0:91:1600:991_1920x0_80_0_0_99a6f1eee8f202b1c1dfdf443c2314fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր շատ գործընկերային են։ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նա հավելեց, որ եղած պայմանագրից դուրս ևս շատ սերտ հարաբերություններ ունեն երկու երկրների միջև, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, որտեղ մասնակցությունը Միրզոյանը Հայաստանի համար «շատ շահավետ» գնահատեց։Նա անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Հայաստան կատարած այցին, նաև այսօր սպասվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին։Բարդ փուլ է. Կոպիրկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին«Սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, և ամեն ինչ հարթ է, իհարկե, ոչ։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումն ու իրադարձությունների նկատմամբ ընկալումն ունեն, պատճառաբանություն, թե ինչու այդպես ստացվեց»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։Շեշտեց՝ երկուստեք դիրքորոշումները լավ հայտնի են, և ստացվում է «ինչ-որ կերպ ապրել այս պայմաններում»։Նրա խոսքով՝ կան որոշ հարցեր, որտեղ անհամաձայնություններ կան, բայց կան նաև բազմաթիվ հարցեր, որտեղ կողմերի միջև կա համաձայնություն և նորմալ համագործակցություն։Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջ հարաբերություններ են։Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: 2024թ–ի սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար, հայտարարել, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության սահմանն անցել է։ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ. դեսպանԱյս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45924747_26:0:1449:1067_1920x0_80_0_0_abffab1d8d86507777eaad6cbe8cd6b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արարատ միրզոյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջ հարաբերություններ են․ ՀՀ արտգործնախարար
15:49 05.06.2025 (Թարմացված է: 16:02 05.06.2025) Հայաստանը ձգտում է, որ իրար նկատմամբ թղթով սահմանված պարտավորություններն իրականացվեն ամբողջ ծավալով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր շատ գործընկերային են։ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Թղթով սահմանված են մեր հարաբերություններն ու պարտավորությունները, փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով այդ պարտավորություններն իրար նկատմամբ իրականացվեն, այսինքն՝ ունեցած պայմանագրի լիարժեք իրականացմանն ենք ձգտում»,- նշեց Միրզոյանը։
Նա հավելեց, որ եղած պայմանագրից դուրս ևս շատ սերտ հարաբերություններ ունեն երկու երկրների միջև, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, որտեղ մասնակցությունը Միրզոյանը Հայաստանի համար «շատ շահավետ» գնահատեց։
Նա անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Հայաստան կատարած այցին, նաև այսօր սպասվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին։
«Սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, և ամեն ինչ հարթ է, իհարկե, ոչ։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումն ու իրադարձությունների նկատմամբ ընկալումն ունեն, պատճառաբանություն, թե ինչու այդպես ստացվեց»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Շեշտեց՝ երկուստեք դիրքորոշումները լավ հայտնի են, և ստացվում է «ինչ-որ կերպ ապրել այս պայմաններում»։
«Մենք իրենց մեղքն ենք տեսնում ինչ-որ բանում, իրենք միգուցե մեր մեղքը` ինչ-որ բանում, մենք համոզված ենք, որ, օրինակ, մենք ենք ճիշտ»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կան որոշ հարցեր, որտեղ անհամաձայնություններ կան, բայց կան նաև բազմաթիվ հարցեր, որտեղ կողմերի միջև կա համաձայնություն և նորմալ համագործակցություն։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջ հարաբերություններ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: 2024թ–ի սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար, հայտարարել, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության սահմանն անցել է։
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը: