https://arm.sputniknews.ru/20250530/patahakan-che-vor-pashinjany-ekeghecu-dem-hardzakum-e-sksel-hima-artur-khachatrjan-89540878.html
«Պատահական չէ, որ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա». Արթուր Խաչատրյան
«Պատահական չէ, որ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա». Արթուր Խաչատրյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ Փաշինյանի գրառումների հետևից պետք է գնան իրավապահ մարմինները։ 30.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-30T13:04+0400
2025-05-30T13:04+0400
2025-05-30T13:10+0400
հայաստան
արթուր խաչատրյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65614029_0:33:1600:934_1920x0_80_0_0_e947990b4ef77cb5ec41493c4c98a3fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումները։Վարչապետը տգեղ բառապաշարով գրառումներ է արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանն ու նրա թիմը լծված են ապագա հնարավոր ձախողումներն արդարացնելու և դրանց համար պատասխանատուներ գտնելու գործին։Խաչատրյանի համար ակնհայտ է, որ Բաքուն նոր ագրեսիա է նախապատրաստում, ինչի մասին են վկայում Բերձորում (Լաչին) օդանավակայանի բացումը, որն արդեն թվով երրորդն է բռնազավթված Արցախում, ինչպես նաև Սյունիքի Խոզնավար գյուղի գնդակոծությունները։ Եվ նոր էսկալացիայի դեպքում Հայաստանի իշխանությունները կհայտարարեն, թե իբր նոր ռազմական գործողությունները հրահրվել է Հայ եկեղեցու կողմից։Ինչ վերաբերում է գրառման ձևին, ապա պատգամավորը համոզված է` կրթող ու կրթվող մարդն ու երկրի ղեկավարը չի կարող իջնել այդ մակարդակին։ «Պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ, կրթող ու կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին»,- ասաց Խաչատրյանը։Նրա կարծիքով՝ Փաշինյանը վարքագիծն առնվազն պետք է քննարկման առարկա դարձնեն հենց իր կուսակիցները։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ վարչապետի գրառումների հետևից պետք է գնան նաև իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների պատճառով քրեական վարույթներ են հարուցում և մարդկանց ազատությունից զրկում։Հիշեցնենք` Փաշինյանի երեկվա հայտարարությանն արձագանքել են Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65614029_150:0:1570:1065_1920x0_80_0_0_bfd3d965490c83f5f3d0b4de174029df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր խաչատրյան, նիկոլ փաշինյան
հայաստան, արթուր խաչատրյան, նիկոլ փաշինյան
«Պատահական չէ, որ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա». Արթուր Խաչատրյան
13:04 30.05.2025 (Թարմացված է: 13:10 30.05.2025) Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ Փաշինյանի գրառումների հետևից պետք է գնան իրավապահ մարմինները։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումները։
Վարչապետը տգեղ բառապաշարով գրառումներ է արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանն ու նրա թիմը լծված են ապագա հնարավոր ձախողումներն արդարացնելու և դրանց համար պատասխանատուներ գտնելու գործին։
«Բացարձակ պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Շվեյցարիայում Գարեգին Երկրորդի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական եկեղեցին կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը»,– ասաց նա։
Խաչատրյանի համար ակնհայտ է, որ Բաքուն նոր ագրեսիա է նախապատրաստում, ինչի մասին են վկայում Բերձորում (Լաչին) օդանավակայանի բացումը, որն արդեն թվով երրորդն է բռնազավթված Արցախում, ինչպես նաև Սյունիքի Խոզնավար գյուղի գնդակոծությունները։ Եվ նոր էսկալացիայի դեպքում Հայաստանի իշխանությունները կհայտարարեն, թե իբր նոր ռազմական գործողությունները հրահրվել է Հայ եկեղեցու կողմից։
Ինչ վերաբերում է գրառման ձևին, ապա պատգամավորը համոզված է` կրթող ու կրթվող մարդն ու երկրի ղեկավարը չի կարող իջնել այդ մակարդակին։
«Պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ, կրթող ու կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին»,- ասաց Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը վարքագիծն առնվազն պետք է քննարկման առարկա դարձնեն հենց իր կուսակիցները։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ վարչապետի գրառումների հետևից պետք է գնան նաև իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների պատճառով քրեական վարույթներ են հարուցում և մարդկանց ազատությունից զրկում։
Հիշեցնենք` Փաշինյանի երեկվա հայտարարությանն արձագանքել են Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։