https://arm.sputniknews.ru/20250530/eskalaciaji-vtangi-masin-khvosum-en-bvolvory-baci-hh-ishkhanutjunneric-mamijanjan-89539745.html
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից․ Մամիջանյան
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից․ Մամիջանյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է` միջազգային տարբեր կառույցների, գերտերություններրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում, թե որքան... 30.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-30T12:28+0400
2025-05-30T12:28+0400
2025-05-30T14:55+0400
հայկ մամիջանյան
էսկալացիա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
նիկոլ փաշինյան
վարչապետ
խաղաղության պայմանագիր
ալեքսանդր բաստրիկին
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551799_0:0:1600:901_1920x0_80_0_0_cfaa63a8dbadc05909c892c1eaa257b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Նա հիշեցնում է, որ էսկալացիայի վտանգի մասին վերջին օրերին խոսել են նաև երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։Ասում է` սահմանային տեղաշարժերի մասին ստույգ տեղեկություններ ունենալ չի կարող, սակայն միջազգային տարբեր կառույցների, գերտերություններրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է, թե որքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Շեշտում է` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական զարգացումների առումով է վտանգավոր վիճակ ստեղծվել։Բաքվում կան շրջանակներ, որոնք ուզում են հակամարտությունը տեղափոխել ՀՀ տարածք. ՓաշինյանՄամիջանյանը չի բացառում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է գաղտնի պայմանավորվածություն ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «էսկալացիա իրականացնել՝ հայ ժողովրդին վախեցնելու համար»։Նրա խոսքով՝ Փաշինյանի տրամաբանությամբ «պատերազմ չի լինելու», որովհետև ինքը պատրաստ է ամեն ինչ զիջել։Հիշեցնենք` վերջին շրջանում մի քանի անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։Դրան զուգահեռ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ, իսկ հրապարակային հայտարարություններում ժխտում է դա։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551799_85:0:1509:1068_1920x0_80_0_0_7dfadd6bf5cabc41b6630ef5f2c81e08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, էսկալացիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, նիկոլ փաշինյան, վարչապետ, խաղաղության պայմանագիր, ալեքսանդր բաստրիկին, ամն, ռուսաստան
հայկ մամիջանյան, էսկալացիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, նիկոլ փաշինյան, վարչապետ, խաղաղության պայմանագիր, ալեքսանդր բաստրիկին, ամն, ռուսաստան
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից․ Մամիջանյան
12:28 30.05.2025 (Թարմացված է: 14:55 30.05.2025) Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է` միջազգային տարբեր կառույցների, գերտերություններրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում, թե որքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իրենք միտված են անել ամեն ինչ՝ Ադրբեջանին սպիտակեցնելու համար։ Էլ ինչու՞ են տանջվում, մամուլի հաղորդագրություններ գրում։ Թող ուղղակի շեյր անեն Ադրբեջանի Պն հայտարարությունները»,- ասաց Մամիջանյանը։
Նա հիշեցնում է, որ էսկալացիայի վտանգի մասին վերջին օրերին խոսել են նաև երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Ասում է` սահմանային տեղաշարժերի մասին ստույգ տեղեկություններ ունենալ չի կարող, սակայն միջազգային տարբեր կառույցների, գերտերություններրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է, թե որքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Շեշտում է` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական զարգացումների առումով է վտանգավոր վիճակ ստեղծվել։
Մամիջանյանը չի բացառում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է գաղտնի պայմանավորվածություն ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «էսկալացիա իրականացնել՝ հայ ժողովրդին վախեցնելու համար»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի տրամաբանությամբ «պատերազմ չի լինելու», որովհետև ինքը պատրաստ է ամեն ինչ զիջել։
Հիշեցնենք` վերջին շրջանում մի քանի անգամ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Դրան զուգահեռ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ, իսկ հրապարակային հայտարարություններում
ժխտում է դա։