https://arm.sputniknews.ru/20250515/baqvum-kan-shrjanakner-vorvonq-uzum-en-hakamartutjuny-teghapvokhel-hh-taratsq-pashinjan--88987966.html
Բաքվում կան շրջանակներ, որոնք ուզում են հակամարտությունը տեղափոխել ՀՀ տարածք. Փաշինյան
Բաքվում կան շրջանակներ, որոնք ուզում են հակամարտությունը տեղափոխել ՀՀ տարածք. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետն ընդգծել է, որ Երևանը ցանկանում է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի լուծարման համար։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T22:36+0400
2025-05-15T22:36+0400
2025-05-15T22:37+0400
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
խաղաղության պայմանագիր
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88987627_0:0:1280:720_1920x0_80_0_0_ccd15f3c12fbfa30cda15adcba225ea6.jpg
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ադրբեջանցի հետ լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զրույցի տեսանյութը հրապարակվել է վարչապետի տելեգրամյան ալիքում։Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք ՀՀ նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում լինելու է, թե ոչ։ Փաշինյանն ասել է, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս չկա։ Հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ՝ գործող Սահմանադրության մեջ մեր հարևանների նկատմամբ որևէ տարածքային պահանջ չկա։«Սա արդեն իրավական, արձանագրված փաստ է, և դա շատ կարևոր է»,- ընդգծել է վարչապետը։Նա անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանցի կողմից առաջ քաշվող պահանջներից ևս մեկին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։Այս առնչությամբ նա ասել է, որ Երևանը ցանկանում է միևնույն ժամանակ և միևնույն վայրում ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի լուծարման համար։Հավելել է, որ սա շատ կարևոր քայլ կլինի երկուստեք տարածաշրջանում վստահության և կայունության հաստատման համար։Փաշինյանն ասել է՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։«Բայց մենք այդ հարցը այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանն է բարձրացնում։ Ինչո՞ւ․ որովհետև մենք ակնհայտ տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված, խաղաղության համաձայնագրի նախագծում այդ հարցը լուծված է։ Եվ այդ հարցը լուծելու համար, և այդ հարցն օրակարգից հանելու համար պարզապես պետք է ստորագրել խաղաղության համաձայնագիր և վավերացնել այն»,- ասել է Փաշինյանը։Հիշեցրել է՝ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծման։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Азербайджане есть круги которые хотят закрыть страницу конфликта на своей территории и экспортировать конфликт на территорию Армении.
Sputnik Արմենիա
В Азербайджане есть круги которые хотят закрыть страницу конфликта на своей территории и экспортировать конфликт на территорию Армении.
2025-05-15T22:36+0400
true
PT1M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88987627_172:0:1132:720_1920x0_80_0_0_66415ffef11f32aed0c013e9bffdf7af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, խաղաղության պայմանագիր, եահկ մինսկի խումբ, видео
նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, խաղաղության պայմանագիր, եահկ մինսկի խումբ, видео
Բաքվում կան շրջանակներ, որոնք ուզում են հակամարտությունը տեղափոխել ՀՀ տարածք. Փաշինյան
22:36 15.05.2025 (Թարմացված է: 22:37 15.05.2025) Վարչապետն ընդգծել է, որ Երևանը ցանկանում է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի լուծարման համար։
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ադրբեջանցի հետ լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զրույցի տեսանյութը հրապարակվել է վարչապետի տելեգրամյան ալիքում։
Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք ՀՀ նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում լինելու է, թե ոչ։ Փաշինյանն ասել է, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս չկա։ Հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ՝ գործող Սահմանադրության մեջ մեր հարևանների նկատմամբ որևէ տարածքային պահանջ չկա։
«Սա արդեն իրավական, արձանագրված փաստ է, և դա շատ կարևոր է»,- ընդգծել է վարչապետը։
Նա անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանցի կողմից առաջ քաշվող պահանջներից ևս մեկին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
«Մինսկի խմբի լուծարման առնչությամբ մենք ասել ենք, որ այս օրակարգը մեզ համար ընդունելի է, մենք ցանկանում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունն այն չէ, որ փակի հակամարտությունն իր տարածքում և այն տեղափոխի Հայաստանի տարածք»,- ասաց Փաշինյանը։
Այս առնչությամբ նա ասել է, որ Երևանը ցանկանում է միևնույն ժամանակ և միևնույն վայրում ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի լուծարման համար։
Հավելել է, որ սա շատ կարևոր քայլ կլինի երկուստեք տարածաշրջանում վստահության և կայունության հաստատման համար։
Փաշինյանն ասել է՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։
«Բայց մենք այդ հարցը այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանն է բարձրացնում։ Ինչո՞ւ․ որովհետև մենք ակնհայտ տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված, խաղաղության համաձայնագրի նախագծում այդ հարցը լուծված է։ Եվ այդ հարցը լուծելու համար, և այդ հարցն օրակարգից հանելու համար պարզապես պետք է ստորագրել խաղաղության համաձայնագիր և վավերացնել այն»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցրել է՝ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծման։