https://arm.sputniknews.ru/20250415/paterazm-chi-linelu-linelu-e-khaghaghutjun-pashinjan-87829495.html
Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կոչով դիմեց Հայաստանում ու Ադրբեջանում գործող ուժերին ու անհատներին` լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ... 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T12:13+0400
2025-04-15T12:13+0400
2025-04-15T12:26+0400
պատերազմ
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/16/85023365_0:0:1601:901_1920x0_80_0_0_bd546635188e5d95c375c27e8adaf483.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024 թ–ի կառավարության ծրագրի կատարողականը։Վարչապետի խոսքով` այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ` չնայած մեկ ամասվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նա նշեց, որ այդ կրակոցները լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։«Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ–ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ–ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելու միջոցառումներ»,– ասաց Փաշինյանը։Բաքուն չի էլ թաքցնում, որ երկարաժամկետ առումով լուրջ զավթողական ծրագրեր ունի․ ադրբեջանագետՆա ավելացրեց, որ ՀՀ բանակին հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ է տվել, և ՀՀ–ն պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները։Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Ադբեջանին ուղղված իր առաջարկը` սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադադրի ռեժիմի խախտումների հետքննման համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։ՀՀ վարչապետը կոչով դիմեց Հայաստանում ու Ադրբեջանում գործող ուժերին ու անհատներին` լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են իր նշած տրամաբանությանը և կասկածի տակ չդնել այն, քանի որ դա որևէ հեռանկար չունի։«Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»,– եզրափակեց իր ելույթը Փաշինյանը։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/16/85023365_186:0:1389:902_1920x0_80_0_0_7df0e035a2b9a2268224719eed61b7dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատերազմ, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական
պատերազմ, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
12:13 15.04.2025 (Թարմացված է: 12:26 15.04.2025) ՀՀ վարչապետը կոչով դիմեց Հայաստանում ու Ադրբեջանում գործող ուժերին ու անհատներին` լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են խաղաղության տրամաբանությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024 թ–ի կառավարության ծրագրի կատարողականը։
«Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, որին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա»,– հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով` այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ` չնայած մեկ ամասվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նա նշեց, որ այդ կրակոցները լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։
«Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ–ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ–ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելու միջոցառումներ»,– ասաց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ ՀՀ բանակին հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ է տվել, և ՀՀ–ն պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները։
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Ադբեջանին ուղղված իր առաջարկը` սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադադրի ռեժիմի խախտումների հետքննման համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։
«Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետը կոչով դիմեց Հայաստանում ու Ադրբեջանում գործող ուժերին ու անհատներին` լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են իր նշած տրամաբանությանը և կասկածի տակ չդնել այն, քանի որ դա որևէ հեռանկար չունի։
«Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»,– եզրափակեց իր ելույթը Փաշինյանը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։