00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Հովհաննիսյանը սպառնում է պատռել սքեմի տակ թաքնված բոլոր սրբապիղծների դիմակները

Բաժանորդագրվել
Բարեպաշտության մասին խոսողներին ՔՊ խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց հեռու մնալ ժողովրդից և ժողովրդի ընտրած իշխանությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի համար նորմալ է, որ քաղաքական խոսույթում կարող են լինել նաև «սուր որակումներ»։ Նա այդ մասին այսօր հայտարարեց խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ՝ մեկնաբանելով հոգևորական դասին ուղղված` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն ու գրառումները։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Դրան արձագանքեցին հոգևոր դասի ներկայացուցիչներ` Փաշինյանի արտահայտությունները որակելով նաև «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Այսօր առավոտյան Փաշինյանն ու կինը տգեղ բառապաշարով գրառումներ են արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։
«Ես ուզում եմ հայտարարել, որ մենք թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիծների դիմակը պատռելու ենք, բոլոր սրբապիղծներին, որոնք թաքնվել են սքեմի տակ այս 7 տարին՝ ամենավերջին բառամթերքով, լկտի պահվածքով, կրոնի և սրբության հետ կապ չունեցող վարքագծով թիրավորում են ՀՀ պետականությունն ու հայ ժողովրդին»,- ասաց Հովհաննիսյանը։
Բարեպաշտության մասին խոսողներին էլ խորհուրդ տվեց «գնալ ու մտնել էն ծակերը, որտեղից դուրս են եկել, ու հեռու մնալ ժողովրդից և ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից։
Փաշինյանը միացել է Ադրբեջանի սկսած արշավին. Մամիջանյան
Իսկ թե որտեղից են տեղեկությունները «կուսակրոնությունը խախտելու» մասին, Հովհաննիսյանն ասաց, թե դեռ կգա դա հայտնելու ժամանակը, «հատիկ առ հատիկ դիմակները պատռելու ժամանակը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Փաշինյանի խոսքն ուղիղ պաշտպանություն էր եկեղեցիներին և դրանք անեղծ պահելու կոչ։
«Ինչո՞ւ հոգևորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ՝ փոխարենը ողջունելու, որ վարչապետն իրենց մշակութային կոթողներն ու արժեքները փորձում է զերծ պահել ամեն տեսակ պղծումից և եղծումից»,- նշեց պատգամավորը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչու հոգևորականությունն այդ հայտարարությունից հետո վարչապետի կողքին կանգնելու փոխարեն սկսեց քննադատել նրան։ Տիգրանյանը կարծում է՝ պատճառն այն է, որ Փաշինյանի խոսքը կա՛մ սխալ է մեկնաբանվել, կա՛մ պարզապես չի ընկալվել։
Հիշեցնենք` Փաշինյանի երեկվա հայտարարությանն արձագանքել են Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0