00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն կցանկանար ԵԱՏՄ-ի ընդլայնում ի հաշիվ այն երկրների, որտեղից միգրանտներ են ներգրավվում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոց Ալեքսեյ Օվերչուկ
 Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2025
Բաժանորդագրվել
2025 թվականին Մինսկն է նախագահում ԵԱՏՄ-ում։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանը կցանկանար ԵԱՏՄ-ի ընդլայնում առաջին հերթին ի հաշիվ այն երկրների, որոնցից աշխատանքային միգրացիայի սահմանափակման բացակայության պատճառով ամենաշատ միգրանտներն են գալիս։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ժողովրդագրական իրավիճակը, աշխատանքի պահանջարկն ու դրա արժեքն այնպես են ձևավորվում, որ տնտեսության զարգացման և գնաճի զսպման համար անհրաժեշտ է աշխատանքային միգրանտների ներգրավումը», - հայտարարել է Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` այս խնդիրը մասնակիորեն կարող է լուծվել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և աշխատանքի արտադրողականության աճի միջոցով, բայց դա ավելի երկարաժամկետ լուծում է, որը պահանջում է ներդրումներ, որոնք այսօր առավել թանկ են:
«ԵԱՏՄ իրավունքը թույլ է տալիս վերացնել երկրների միջև աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի հետ կապված լարվածության մի մասը։ Այն հնարավորություն է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ ունեն իրենց երկրում աշխատող քաղաքացիները... »,–նշել է Օվերչուկը։
Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց շուկա․ Խաթիբզադե
Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունների բացակայությունն ավելի լավ պայմաններ է ստեղծում հասարակության մեջ այդ մարդկանց ինտեգրման համար, անդրադառնում է նրանց կյանքի որակի վրա, նրանց դարձնում է ավելի ինքնավստահ, արտերկրի իրենց համայնքից նվազ կախում ունեցող, և, միևնույն ժամանակ, զգալիորեն բարդացնում է աշխատանքային միգրացիայի հետ կապված քրեական խմբերի վիճակը։ Դա մեծապես բացատրում է, թե ինչու մենք կցանկանայինք ընդլայնել ԵԱՏՄ-ն ի հաշիվ այն երկրների, որոնք առավել մեծ թվով աշխատանքային միգրանտներ են ուղարկում մեզ», - պարզաբանել է Օվերչուկը։
Նշենք, որ 2025 թվականին Մինսկն է նախագահում ԵԱՏՄ-ում։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2024 թվականի դեկտեմբերի 26-ին միության անդամ երկրների գագաթնաժողովում առաջարկել է ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Մինսկում և այդ միջոցառումը համատեղել Եվրասիական տնտեսական համաժողովի հետ։ Բելառուսի կառավարությունն իր որոշմամբ սահմանել է ընթացիկ տարվա հունիսի 26-27-ը Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ժամկետները, իսկ համաժողովը կանցկացվի Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում:
Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին
Լրահոս
0