https://arm.sputniknews.ru/20250526/hajastann-irani-hamar-darpas-e-depi-eatmi-200-milivonanvoc-shuka-khatibzade-89363956.html
Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց շուկա․ Խաթիբզադե
Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց շուկա․ Խաթիբզադե
Sputnik Արմենիա
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Իրանն էլ պատրաստ է ամբողջ Հարավային Կովկասին և Հայաստանին տրամադրել տնտեսապես խելացի ճանապարհ դեպի Պարսից ծոց։ 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T13:25+0400
2025-05-26T13:25+0400
2025-05-26T13:25+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
սաիդ խաթիբզադե
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/915/78/9157850_0:49:1600:949_1920x0_80_0_0_195db34ebcf5a9d3f0e5305a9f902832.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց պոտենցիալ շուկա: Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։Նա շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի սահման։ Իրանն էլ իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։Հիշեցնենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը խոսել էր հայ-իրանական հարաբերությունների և Հայաստանի՝ Իրանի համար ունեցած կարևորության մասին։ Նա ընդգծել էր, որ Իրան-ԵԱՏՄ առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելն Իրանի համար Հայաստանը վերածում է կարևոր դարպասի դեպի ԵԱՏՄ տարածք։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/915/78/9157850_136:0:1465:997_1920x0_80_0_0_2595580f44648dae06327744fd2a2639.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սաիդ խաթիբզադե, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սաիդ խաթիբզադե, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց շուկա․ Խաթիբզադե
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Իրանն էլ պատրաստ է ամբողջ Հարավային Կովկասին և Հայաստանին տրամադրել տնտեսապես խելացի ճանապարհ դեպի Պարսից ծոց։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց պոտենցիալ շուկա: Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։
Նա շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի սահման։ Իրանն էլ իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։
«Իրանը միակ երկիրն է, որը կապում է Պարսից ծոցն ու Կասպից ծովը, իսկ Պարսից ծոցն ու Կասպից ծովն ընդգրկում են աշխարհի ավանդական էներգետիկ ռեսուրսների՝ գազի և նավթի գրեթե 70 տոկոսը։ Այս կապը նշանակում է, որ մենք կարող ենք տրամադրել տնտեսապես խելացի և լավ ուղիներ ամբողջ Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց իրանցի նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը
խոսել էր հայ-իրանական հարաբերությունների և Հայաստանի՝ Իրանի համար ունեցած կարևորության մասին։ Նա ընդգծել էր, որ Իրան-ԵԱՏՄ առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելն Իրանի համար Հայաստանը վերածում է կարևոր դարպասի դեպի ԵԱՏՄ տարածք։