https://arm.sputniknews.ru/20250528/erkrnery-petq-e-unenan-anvtangutjan-erashkhiqner-bajc-voch-urishneri-hashvinputin-89454207.html
Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին
Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին
Sputnik Արմենիա
Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենում մայիսի 27-29-ը։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T11:40+0400
2025-05-28T11:40+0400
2025-05-28T12:10+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության խորհուրդ
շհկ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89452248_0:0:1038:585_1920x0_80_0_0_de8061d5287ee4696db76103c68db8fd.jpg
Կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։ Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի», – ասել է Պուտինը:Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, Եվրասիայում անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման հիմք կարող են դառնալ փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը:Շուտով կհայտարարվի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի մասին. Լավրով«Կարծում ենք, որ նման ունիվերսալ համակարգի անվտանգության ստեղծման համար հիմք կարող էին դառնալ փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող և լավ հաստատված բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն»,-ասել է Ռուսաստանի նախագահը:Հավելենք, որ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հայաստանն այս հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89452248_120:0:908:591_1920x0_80_0_0_9d122a2e99de694db2593eda9804cf07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության խորհուրդ, շհկ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության խորհուրդ, շհկ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում
Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին
11:40 28.05.2025 (Թարմացված է: 12:10 28.05.2025) Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենում մայիսի 27-29-ը։
Կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։ Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարևոր է մեր մայրցամաքը դարձնել խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման օրինակ», - Մոսկվայում անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։
«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի», – ասել է Պուտինը:
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, Եվրասիայում անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման հիմք կարող են դառնալ փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը:
«Կարծում ենք, որ նման ունիվերսալ համակարգի անվտանգության ստեղծման համար հիմք կարող էին դառնալ փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող և լավ հաստատված բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն»,-ասել է Ռուսաստանի նախագահը:
Հավելենք, որ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:
Հայաստանն այս հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։