https://arm.sputniknews.ru/20250527/meqenaneri-hamaranishner-lusardzakner-gvoghacvoghnery-kpatzhven-yndhup-minchev-kalanavvorum-89424559.html
Մեքենաների համարանիշներ, լուսարձակներ գողացողները կպատժվեն` ընդհուպ մինչև կալանավորում
Մեքենաների համարանիշներ, լուսարձակներ գողացողները կպատժվեն` ընդհուպ մինչև կալանավորում
Sputnik Արմենիա
Մինչ օրս մեքենաների սարքերի կամ սարքավորումների գողությունը փոքր ծանրության հանցանք է համարվել, իսկ խափանման միջոցը չի եղել կալանավորումը։ Արդյունքում... 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T15:43+0400
2025-05-27T15:43+0400
2025-05-27T15:43+0400
կալանավորել
կալանք
գողություն
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/1414/49/14144941_0:2:1035:584_1920x0_80_0_0_59f0327dcd71e85120d6a18c5964d65c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ–ում այն անձինք, որոնք կգողանան մեքենաների համարանիշներ, լուսարձակներ կամ այլ մասեր, կպատժվեն ընդհուպ մինչև բանտարկությամբ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարաի տեղակալ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց նրան` ասելով, որ հաճախ նման հանցանքը ոստրիկանության կողմից կամ անտեսվում է, կամ ինչ–որ մարդկանց կողմից հովանավորվում։ Ըստ նրա` հանրության մեջ գոյություն ունեցող այս խոսույթը շատ վտանգավոր է։ Սիմոնյանը փոխնախարարից նաև հետաքրքրվեց` քանի՞ նման դեպք է մինչ օրս ոստիկանությունն արձանագրել։«Մեքենաների մակնիշ կա, որ դրանցից ունենալն ինքին դառնում է անեծք, օրինակ՝ «Porsche cayenne»-ները․ եթե ունես դրանից, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն չի ապահովագրի, քանի որ 90% հավանականությամբ որտեղ կայանես՝ տանելու են»,– նկատեց ԱԺ նախագահը։Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ 30 տոկոսի չափով հայտնաբերված դեպքեր ունեն, սակայն ունեն խնդիր` նույն անձի կողմից նույն արարքը կատարելու 30 դրվագ ունեն, երբ առաջին իսկ դեպքի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է, սակայն չի կարողացել խիստ դատապարտել։ Պատճառն այն է, որ մինչ օրս նման արարքը փոքր ծանրության է համարվել, իսկ խափանման միջոցը չի եղել կալանավորումը։ Արդյունքում, հանցագործներն արարաքը կատարելուց ու հայտնաբերվելուց հետո ազատ են արձակվել ու շարունակել իրենց սև գործը։ Մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն. ՔՊ–ական պատգամավորը` գողությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1414/49/14144941_128:0:907:584_1920x0_80_0_0_32020c910956964532b3e561bbfa152d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանավորել, կալանք, գողություն, ավտոմեքենա
կալանավորել, կալանք, գողություն, ավտոմեքենա
Մեքենաների համարանիշներ, լուսարձակներ գողացողները կպատժվեն` ընդհուպ մինչև կալանավորում
Մինչ օրս մեքենաների սարքերի կամ սարքավորումների գողությունը փոքր ծանրության հանցանք է համարվել, իսկ խափանման միջոցը չի եղել կալանավորումը։ Արդյունքում, հանցագործներն արարաքը կատարելուց ու հայտնաբերվելուց հետո ազատ են արձակվել ու շարունակել իրենց սև գործը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ–ում այն անձինք, որոնք կգողանան մեքենաների համարանիշներ, լուսարձակներ կամ այլ մասեր, կպատժվեն ընդհուպ մինչև բանտարկությամբ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարաի տեղակալ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Տրանսպորտային միջոցների սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկվելու է որպես միջին ծանրության հանցանք, և հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով։ Այս հանցանքը վերջին տարիներին ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Վերջին շրջանում այս հանցագործությունը դարձել է հասարակության համար ամենաանհագստացնողներից մեկը, ու պետության արձագանքը պետք է լինի համարժեք»,– հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց նրան` ասելով, որ հաճախ նման հանցանքը ոստրիկանության կողմից կամ անտեսվում է, կամ ինչ–որ մարդկանց կողմից հովանավորվում։ Ըստ նրա` հանրության մեջ գոյություն ունեցող այս խոսույթը շատ վտանգավոր է։ Սիմոնյանը փոխնախարարից նաև հետաքրքրվեց` քանի՞ նման դեպք է մինչ օրս ոստիկանությունն արձանագրել։
«Մեքենաների մակնիշ կա, որ դրանցից ունենալն ինքին դառնում է անեծք, օրինակ՝ «Porsche cayenne»-ները․ եթե ունես դրանից, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն չի ապահովագրի, քանի որ 90% հավանականությամբ որտեղ կայանես՝ տանելու են»,– նկատեց ԱԺ նախագահը։
Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ 30 տոկոսի չափով հայտնաբերված դեպքեր ունեն, սակայն ունեն խնդիր` նույն անձի կողմից նույն արարքը կատարելու 30 դրվագ ունեն, երբ առաջին իսկ դեպքի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է, սակայն չի կարողացել խիստ դատապարտել։ Պատճառն այն է, որ մինչ օրս նման արարքը փոքր ծանրության է համարվել, իսկ խափանման միջոցը չի եղել կալանավորումը։ Արդյունքում, հանցագործներն արարաքը կատարելուց ու հայտնաբերվելուց հետո ազատ են արձակվել ու շարունակել իրենց սև գործը։