https://arm.sputniknews.ru/20250520/mardik-ughghaki-chen-dimum-vostikanutjun-qpakan-patgamavvory-gvoghutjunneri-masin-89131999.html
Մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն. ՔՊ–ական պատգամավորը` գողությունների մասին
Մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն. ՔՊ–ական պատգամավորը` գողությունների մասին
Sputnik Արմենիա
Ըստ առաջարկվող նախագծի` տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությունը կդիտարկվի ոչ թե թեթև, այլ միջին հանցագործություն... 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T13:31+0400
2025-05-20T13:31+0400
2025-05-20T14:35+0400
հայաստան
գողություն
արփի դավոյան
արմեն մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57650950_0:0:1346:758_1920x0_80_0_0_8e869fc06bbfdddd9ba3e5c630717ee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանում ոչ թե գողությունների թիվն է նվազել, այլ մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն։ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանը` արձագանքելով ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանի այն հայտարարությանը, որ ընդհանուր հանցագործությունների բաժնում գողությունների մասնաբաժինը նվազել է 15.9 %-ով։Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ եթե քաղաքացիները գողությունների պարագայում չեն դիմում ոստիկանություն, այդ դեպքերն առհասարակ գրանցումից դուրս են մնում և գողությունների բացահայտման տոկոսի մեջ չեն հաշվարկվում։«Տուժած անձինք շատ դեպքերում արագ համաձայնության են գալիս գողություն կատարողի հետ Telegram–յան ալիքներով, որպեսզի գումարի դիմաց շատ արագ հետ ստանան, օրինակ, իրենց մեքենայի համարանիշը։ Նման դեպքում դեպքը ոչ թե գողություն է դիտարկվում, այլ շորթում»,– ասաց Մկրտչյանը։Նա նշեց, որ 2025 թվականի 4 ամիսների ընթացքում գողություն կատարած անձանց 6.5% դեպքերում մեղադրանք է առաջադրվել։ՆԳ փոխնախարարն ընդգծեց, որ եթե ընդունվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ապա հայտնաբերված անձանց նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ կսահմանվեն։Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի` տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությունը կդիտարկվի ոչ թե թեթև, այլ միջին հանցագործություն, ուստի դրանից բխող պատժամիջոցներն է՛լ ավելի խիստ կլինեն։ Հանցանք կատարած անձը օրենքի նախագծի ընդունվելուց հետո կպատժվի տուգանքով (ամսական եկամտի 20-ապատիկից 50-ապատիկի չափով) կամ ազատության սահմանափակմամբ (1-3 տարի ժամկետով) կամ կարճաժամկետ ազատազրկմամբ (1-2 ամիս ժամկետով) կամ ազատազրկմամբ (2-5 տարի ժամկետով):Եռաբլուրից եղևնիներ են գողացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57650950_150:0:1346:897_1920x0_80_0_0_34d0370dd3e754d4c04f77f3e94df99c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գողություն, արփի դավոյան, արմեն մկրտչյան
հայաստան, գողություն, արփի դավոյան, արմեն մկրտչյան
Մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն. ՔՊ–ական պատգամավորը` գողությունների մասին
13:31 20.05.2025 (Թարմացված է: 14:35 20.05.2025) Ըստ առաջարկվող նախագծի` տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությունը կդիտարկվի ոչ թե թեթև, այլ միջին հանցագործություն, ուստի դրանից բխող պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանում ոչ թե գողությունների թիվն է նվազել, այլ մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն։ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանը` արձագանքելով ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանի այն հայտարարությանը, որ ընդհանուր հանցագործությունների բաժնում գողությունների մասնաբաժինը նվազել է 15.9 %-ով։
«Մարդիկ գողությունների դեպքում ուղղակի չեն դիմում ոստիկանություն, որովհետև բացահայտելիություն չկա, մարդկանց համար ոչինչ չի փոխվում, իրենց բողոքներն արձագանք չեն գտնում, և ենթադրյալ հանցագործները շարունակում են իրենց գործունեությունը»,–ասաց Դավոյանը։
Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ եթե քաղաքացիները գողությունների պարագայում չեն դիմում ոստիկանություն, այդ դեպքերն առհասարակ գրանցումից դուրս են մնում և գողությունների բացահայտման տոկոսի մեջ չեն հաշվարկվում։
«Տուժած անձինք շատ դեպքերում արագ համաձայնության են գալիս գողություն կատարողի հետ Telegram–յան ալիքներով, որպեսզի գումարի դիմաց շատ արագ հետ ստանան, օրինակ, իրենց մեքենայի համարանիշը։ Նման դեպքում դեպքը ոչ թե գողություն է դիտարկվում, այլ շորթում»,– ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ 2025 թվականի 4 ամիսների ընթացքում գողություն կատարած անձանց 6.5% դեպքերում մեղադրանք է առաջադրվել։
ՆԳ փոխնախարարն ընդգծեց, որ եթե ընդունվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ապա հայտնաբերված անձանց նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ կսահմանվեն։
Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի` տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությունը կդիտարկվի ոչ թե թեթև, այլ միջին հանցագործություն, ուստի դրանից բխող պատժամիջոցներն է՛լ ավելի խիստ կլինեն։ Հանցանք կատարած անձը օրենքի նախագծի ընդունվելուց հետո կպատժվի տուգանքով (ամսական եկամտի 20-ապատիկից 50-ապատիկի չափով) կամ ազատության սահմանափակմամբ (1-3 տարի ժամկետով) կամ կարճաժամկետ ազատազրկմամբ (1-2 ամիս ժամկետով) կամ ազատազրկմամբ (2-5 տարի ժամկետով):