00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ահագին խառնաշփոթ է». Պեսկովը՝ հեռահար զենքի վերաբերյալ ԵՄ հայտարարությունների մասին

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Բաժանորդագրվել
Պեսկովի խոսքով՝ եթե նման որոշում կայացվի, ապա դա էսկալացիա կլինի, որը հակասում է խաղաղ կարգավորման փորձերին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Կիևին մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների վերացման մասին որոշումը, եթե այն իսկապես ընդունվել է, լուրջ էսկալացիա է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպես թե այնպես, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա էսկալացիա է։ Լուրջ էսկալացիա, որն ամենալուրջ կերպով հակասում է խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող փորձերին»,-հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, հիմա նաև Գերմանիան հանել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, Կիևը կարող է հեռահար զենքով հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա: Ավելի ուշ Գերմանիայի փոխկանցլեր և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լարս Կլինգբայլը հայտարարել էր, որ Գերմանիան, հակառակ Մերցի հայտարարությանը, չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում:
Միևնույն ժամանակ Պեսկովը «ահագին խառնաշփոթ» է անվանել Մերցի և մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների համապատասխան հայտարարությունների հետ կապված իրավիճակը։
«Այնտեղ հիմա ահագին խառնաշփոթ է։ Անհասկանալի է՝ համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Որովհետև երեկ Մերցը հայտարարեց, որ որոշումն ընդունված է, որ եվրոպացիները կայացրել են այդ որոշումը, և հենց երեկ էլ կառավարության անդամներից մեկը հերքեց դա։ Այսօր Մերցը, այնուամենայնիվ, պնդեց, որ մի քանի ամիս առաջ նման որոշում է կայացվել»,-նշել է նա։
ՌԴ–ն Ուկրաինային դեռևս չի փոխանցել կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը. Պեսկով
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խանգարում է հակամարտության կարգավորմանը, դրանում ուղղակիորեն ներգրավվում են ՆԱՏՕ-ի երկրներ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Լրահոս
0