https://arm.sputniknews.ru/20250526/hhn-nerkajacrel-e-hrvomi-statuti-implementaciaji-ughghutjamb-arats-qajlery-89395466.html
ՀՀ–ն ներկայացրել է Հռոմի ստատուտի իմպլեմենտացիայի ուղղությամբ արած քայլերը
ՀՀ–ն ներկայացրել է Հռոմի ստատուտի իմպլեմենտացիայի ուղղությամբ արած քայլերը
Sputnik Արմենիա
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդգծել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված... 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T20:51+0400
2025-05-26T20:51+0400
2025-05-26T21:00+0400
հայաստան
միջազգային քրեական դատարան (մքդ)
հռոմի ստատուտ
լիպարիտ դրմեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89393659_0:1:1119:630_1920x0_80_0_0_114a276e634a96ef2fcc98167a64cd3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանն իր կատարած քայլերն է ներկայացրել Միջազգային քրեական դատարանին, որին ավելի քան 1 տարի անդամակցում է` առանց տեսանելի արդյունքների։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կատարված աշխատանքները քննարկել է ՄՔԴ–ի ղեկավար Օսվալդո Գիլերի հետ։Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ:Նշվում է, որ պաշտոնյաներն ընդգծել են ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։Բացի այդ, անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար խոստացված դատական հայցերն այդպես էլ չներկայացվեցին, փոխարենը Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծվեց Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված որոշման պատճառով։Ռուսական կողմը բազմիցս դեմ է արտահայտվել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։ 2023 թվականի մարտին ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Մոսկվայում անընդունելի են համարում ՀՀ–ի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի անօրինական «օրդերների» ֆոնին։ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը չեն ճանաչում այն երկրները, որտեղ բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Դրանց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան: Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 137 պետություն, սակայն փաստաթուղթը վավերացվել է միայն 124 երկրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89393659_139:0:980:631_1920x0_80_0_0_3d25fbc1eb6f9d1680c3e30f9ad6bfa3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միջազգային քրեական դատարան (մքդ), հռոմի ստատուտ, լիպարիտ դրմեյան
հայաստան, միջազգային քրեական դատարան (մքդ), հռոմի ստատուտ, լիպարիտ դրմեյան
ՀՀ–ն ներկայացրել է Հռոմի ստատուտի իմպլեմենտացիայի ուղղությամբ արած քայլերը
20:51 26.05.2025 (Թարմացված է: 21:00 26.05.2025) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդգծել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ–ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանն իր կատարած քայլերն է ներկայացրել Միջազգային քրեական դատարանին, որին ավելի քան 1 տարի անդամակցում է` առանց տեսանելի արդյունքների։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կատարված աշխատանքները քննարկել է ՄՔԴ–ի ղեկավար Օսվալդո Գիլերի հետ։
Հայաստանը 2024 թվականի
փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ:
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը (Հայաստանի. խմբ.)։ Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը»,– ասված է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի տարածած
հաղորդագրությունում։
Նշվում է, որ պաշտոնյաներն ընդգծել են ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար խոստացված դատական հայցերն այդպես էլ չներկայացվեցին, փոխարենը Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծվեց Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված որոշման պատճառով։
Ռուսական կողմը բազմիցս դեմ է արտահայտվել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։ 2023 թվականի մարտին ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Մոսկվայում անընդունելի են համարում ՀՀ–ի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի անօրինական «օրդերների» ֆոնին։ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը չեն ճանաչում այն երկրները, որտեղ բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Դրանց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան: Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 137 պետություն, սակայն փաստաթուղթը վավերացվել է միայն 124 երկրում։