ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել, ինչի դեմ նա չի առարկել:Այնուհետև հարցաքննվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը:«Դատական նիստի» ընթացքում ցուցադրվել է հայերեն լեզվով տեսանյութ Մարտակերտի ազատագրման 19–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման մասին: Կադրերում Բակո Սահակյանը հայտարարում է Մարտակերտի ազատագրմանը մասնակցած նախկին մարտիկներին մեդալների և պարգևների հանձնման մասին:Սահակյանը չի ժխտել, որ նման միջոցառում անցկացվել է։ Հարցին, թե պարգևատրվածների թվում եղե՞լ է Մադաթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահը նշել է, որ այդ ժամանակ ծանոթ չի եղել Մադաթ Բաբայանի հետ. նրան հանդիպել է այստեղ:Բաբայանը ևս նշել է, որ ինքն այդ միջոցառման մասնակիցների թվում չի եղել:«Ես չգիտեմ, դա ես չեմ»,– ասել է նա՝ դիտելով տեսանյութը:Մելիքսեթ Փաշայանն իր հերթին հայտնել է, որ ծառայել է Ասկերանի շրջանի 31–րդ գումարտակի կազմում՝ հայտարարելով, որ չի մասնակցել թալանին, որի մասին խոսում են «մեղադրողները»: Նա խոստովանել է, որ Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:Ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է նույն գումարտակում, ինչ Փաշայանը, ինչպես նաև պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:Դրանից հետո հարցաքննվել են «տուժողները»։«Դատական» հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 29–ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Բաքվում` «դատական նիստի» ժամանակ փորձել են պարզել՝ նախկինում Բակո Սահակյանն ու Մադաթ Բաբայանը ծանոթ են եղե՞լ, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել, ինչի դեմ նա չի առարկել:
«Դատական նիստի» ընթացքում ցուցադրվել է հայերեն լեզվով տեսանյութ Մարտակերտի ազատագրման 19–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման մասին: Կադրերում Բակո Սահակյանը հայտարարում է Մարտակերտի ազատագրմանը մասնակցած նախկին մարտիկներին մեդալների և պարգևների հանձնման մասին:
Սահակյանը չի ժխտել, որ նման միջոցառում անցկացվել է։ Հարցին, թե պարգևատրվածների թվում եղե՞լ է Մադաթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահը նշել է, որ այդ ժամանակ ծանոթ չի եղել Մադաթ Բաբայանի հետ. նրան հանդիպել է այստեղ:
Բաբայանը ևս նշել է, որ ինքն այդ միջոցառման մասնակիցների թվում չի եղել:
«Ես չգիտեմ, դա ես չեմ»,– ասել է նա՝ դիտելով տեսանյութը:
Մելիքսեթ Փաշայանն իր հերթին հայտնել է, որ ծառայել է Ասկերանի շրջանի 31–րդ գումարտակի կազմում՝ հայտարարելով, որ չի մասնակցել թալանին, որի մասին խոսում են «մեղադրողները»: Նա խոստովանել է, որ Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է նույն գումարտակում, ինչ Փաշայանը, ինչպես նաև պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: