https://arm.sputniknews.ru/20250524/vardanjani-haj-linely-ditarkvum-e-vorpes-qreakan-pataskhanatvutjan-himq-iravapashtpan-89313352.html
Վարդանյանի հայ լինելը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք. իրավապաշտպան
Վարդանյանի հայ լինելը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք. իրավապաշտպան
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի խոսքով` Վարդանյանի մեղադրական եզրակացության մեջ անգամ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է ներկայացվել որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ... 24.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-24T10:06+0400
2025-05-24T10:06+0400
2025-05-24T10:42+0400
ռուբեն վարդանյան
բաքու
դատարան
իրավապաշտպան
սիրանուշ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/08/87640816_0:0:946:532_1920x0_80_0_0_9cc8bca9b3146c64598979f30c467482.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար դատաքննության սկզբունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը։Նա այս եզարակցությանն է եկել` դիտարկելով Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200–ից ավելի էջ)։Սահակյանը փաստաթղթում առանձնացրել է մի քանի կարևոր կետեր։ Դրանցից առաջինն այն է, որ մեղադրանքի մեջ Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք:Հաջորդ դիտակումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ։ Այս հանգամանքը մեղադրանքի մեջ որակվել է որպես հանցավոր կազմակերպություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքին:«Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ»,– նշել է Սահակյանը:Իրավապաշտպանի խոսքով` Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թ. սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար, մինչդեռ այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:Շինծու դատավարություն Բաքվում. Ռուբեն Վարդանյանի բողոքը կրկին մերժվել էՍահակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը: Բացի այդ, ըստ նրա, ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը:Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:Վարդանյանի մեղադրական եզրակացության մեջ անգամ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները, ներկայացվել է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:«Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն»,– հայտարարել է Սահակյանը:Անգիտությունը սկիզբ չունի, բայց ունի ավարտ. Ռուբեն Վարդանյանի կյանքի 7 աքսիոմներըԱմփոփելով իր խոսքը` իրավապաշտպանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հիշեցրել է, որ Բաքվում ներկայում անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած 16–ին ևս սպասվում է նույն ճակատագիրը:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/08/87640816_0:0:840:630_1920x0_80_0_0_631f87b0b942f502937f744d0ef678ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, դատարան, իրավապաշտպան, սիրանուշ սահակյան
ռուբեն վարդանյան, բաքու, դատարան, իրավապաշտպան, սիրանուշ սահակյան
Վարդանյանի հայ լինելը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք. իրավապաշտպան
10:06 24.05.2025 (Թարմացված է: 10:42 24.05.2025) Իրավապաշտպանի խոսքով` Վարդանյանի մեղադրական եզրակացության մեջ անգամ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է ներկայացվել որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար դատաքննության սկզբունքները։ Այս մասին
հայտարարություն է տարածել իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը։
Նա այս եզարակցությանն է եկել` դիտարկելով Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200–ից ավելի էջ)։
Սահակյանը փաստաթղթում առանձնացրել է մի քանի կարևոր կետեր։ Դրանցից առաջինն այն է, որ մեղադրանքի մեջ Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք:
«Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը»,– ընդգծել է իրավապաշտպանը:
Հաջորդ դիտակումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ։ Այս հանգամանքը մեղադրանքի մեջ որակվել է որպես հանցավոր կազմակերպություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքին:
«Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ»,– նշել է Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով` Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թ. սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար, մինչդեռ այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Սահակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը: Բացի այդ, ըստ նրա, ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը:
Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
«Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։ Դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում»,– նշել է Սահակյանը:
Վարդանյանի մեղադրական եզրակացության մեջ անգամ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները, ներկայացվել է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:
«Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն»,– հայտարարել է Սահակյանը:
Ամփոփելով իր խոսքը` իրավապաշտպանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հիշեցրել է, որ Բաքվում ներկայում անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած 16–ին ևս սպասվում է նույն ճակատագիրը:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: