https://arm.sputniknews.ru/20250523/serzh-sargsjany-meghadrvum-e-shurj-3-mln-dvolar-kasharq-stanalu-mej-89301190.html
Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է
Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է
Sputnik Արմենիա
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T18:57+0400
2025-05-23T18:57+0400
2025-05-23T20:30+0400
հայաստան
սերժ սարգսյան
կաշառք
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65236464_0:39:1600:940_1920x0_80_0_0_1d2a41cb20129e6cedc91c60e975de76.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ 2.985 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն` ` նշելով, որ Սարգսյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառքի գործարքի անցկացմանը։ Կաշառքի հիմնական մասը՝ 2.660.000 դոլարը, Սարգսյանը ստացել է կանխիկ, իսկ մնացածը փոխանցվել է փոխկապակցված անձի հաշվին որպես «բարեգործություն»։Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից խոշոր կաշառք ստանալը)։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Այս քրեական գործը իրավական աճպարարության հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65236464_12:0:1435:1067_1920x0_80_0_0_d2fa27f828a7737e7a1891f95d27ed20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, կաշառք, գործարար
հայաստան, սերժ սարգսյան, կաշառք, գործարար
Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է
18:57 23.05.2025 (Թարմացված է: 20:30 23.05.2025) Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ 2.985 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն` ` նշելով, որ Սարգսյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառքի գործարքի անցկացմանը։ Կաշառքի հիմնական մասը՝ 2.660.000 դոլարը, Սարգսյանը ստացել է կանխիկ, իսկ մնացածը փոխանցվել է փոխկապակցված անձի հաշվին որպես «բարեգործություն»։
«Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 դոլար և 125.000 դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը»,– ասված է հաղորդագրությունում:
Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից խոշոր կաշառք ստանալը)։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: