https://arm.sputniknews.ru/20250522/hh-karavarutjuny-kvtshari-kvorupcivon-skandali-mej-hajtnvats-anifi-shahutaharky-89225872.html
ՀՀ կառավարությունը կվճարի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ–ի շահութահարկը
ՀՀ կառավարությունը կվճարի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ–ի շահութահարկը
Sputnik Արմենիա
Իր գործունեության 5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T13:06+0400
2025-05-22T13:06+0400
2025-05-22T13:06+0400
հայաստան
անիֆ
հհ կառավարություն
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a8f897481e871f64709280b9bacaf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Սնանկացած և կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկի պարտավորությունը կվճարի ՀՀ կառավարությունը: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։Հիշեցնենք` ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի գործող քաղաքապետ և Փաշինյանի թիմի անդամ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերն է:Հիշեցնենք նաև` հիմնադրամի գործունեության ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսին հայտնեց, որ ՔԿ-ում հետաքննվում են հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները: Դրվագներից մեկով խոսքը 2 մլն դոլարի մասին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_85:0:1509:1068_1920x0_80_0_0_f6d2c29c4a205bca476ea252eb2595d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անիֆ, հհ կառավարություն, կոռուպցիա
հայաստան, անիֆ, հհ կառավարություն, կոռուպցիա
ՀՀ կառավարությունը կվճարի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ–ի շահութահարկը
Իր գործունեության 5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Սնանկացած և կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկի պարտավորությունը կվճարի ՀՀ կառավարությունը: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից կհատկացվի մոտ 84,5 մլն դրամ։ Շահութահարկի այս պարտավորությունն առաջացել է 2024 թվականի ընթացքում։
Հիշեցնենք` ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։
5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի գործող քաղաքապետ և Փաշինյանի թիմի անդամ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերն է:
Հիշեցնենք նաև` հիմնադրամի գործունեության ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարել է նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսին
հայտնեց, որ ՔԿ-ում հետաքննվում են հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները: Դրվագներից մեկով խոսքը 2 մլն դոլարի մասին է։