00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրվագներից մեկով խոսքը 2 մլն դոլարի գումարի մասին է. գլխավոր դատախազը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազությունը քննում է ինչպես հիմնադրամի բարձր աշխատավարձերի և պարգևավճարների, այնպես էլ կասկածելի գործարքների հետ կապված հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՆԻՖ-ի գործի դրվագներից մեկը, որը կապված է չարաշահումների հետ, վերաբերում է 2 մլն դոլարի չափով գումարի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով հսկող գերատեսչության 2024 թվականի գործունեության արդյունքները։
Ո՞ւր է քննությունը․ Փաշինյանը պատասխանել է ԱՆԻՖ հիմնադրամում վատնումների մասին հարցերին
Գլխավոր դատախազի խոսքով՝ ՔԿ-ում հետաքննվում են հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները:
«Դրվագներից մեկով խոսքը բավականին լուրջ գումարի՝ 2 մլն դոլարի մասին է։ Հետաքննությունն ընթանում է հեռանկարով, նկատի ունեմ՝ հետագա քրեական հետապնդումը։ Եվ, այո՛, հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել անձինք, այդ թվում՝ ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված պաշտոնյաներ», - ասաց Վարդապետյանը։
ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին և ֆինանսավորվել պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել են մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների տվյալների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին։ Այսպես, ANIF-ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։
Չարաշահումներ ԱՆԻՖ-ում. Ավինյանի խոսնակն ասում է` երբ է ֆոնդը «շեղվել ճիշտ ուղուց»
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի գործող քաղաքապետ և Փաշինյանի թիմի անդամ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես քննադատել էր հիմնադրամի գործունեությունը՝ մատնանշելով ԱՆԻՖ-ի անարդյունավետությունն ու իր գործունեությունն ուղեկցող սկանդալները:
Լրահոս
0