https://arm.sputniknews.ru/20250305/ur-e-qnnutjuny-pashinjany-pataskhanel-e-anif-himnadramum-vatnumneri-masin-harcerin-86457983.html
Ո՞ւր է քննությունը․ Փաշինյանը պատասխանել է ANIF հիմնադրամում վատնումների մասին հարցերին
Ո՞ւր է քննությունը․ Փաշինյանը պատասխանել է ANIF հիմնադրամում վատնումների մասին հարցերին
Sputnik Արմենիա
Կառավարությունը, որը հիմա փորձում է հեռու մնալ ANIF-ից, իրականում ինքն է ֆինանսավորել ոչ արդյունավետ նախագծերն ու ոչ թափանցիկ սխեմաները, և այսօր ստիպված է... 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T20:40+0400
2025-03-05T20:40+0400
2025-03-05T22:48+0400
անիֆ
նիկոլ փաշինյան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86142142_0:87:1670:1026_1920x0_80_0_0_0821f863e905d9c7984cde7d2321b4fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ANIF պետական ներդրումային հիմնադրամը, որը ստեղծվել էր մասնավոր բիզնեսին աջակցելու համար, փաստացի արդյունավետ չէր, իսկ դրա գործունեությունը սկանդալներով էր ուղեկցվում։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին։Թեմայի վերաբերյալ հարցերից մեկն ուղղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ վկայակոչելով«Հետք» պարբերականի հետաքննությունը, որը բացահայտում է ANIF -ի ոչ թափանցիկ ներդրումները։Հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներից՝ իբր տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Այն կառավարելու համար ներգրավվում էին անհատ մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն պարզվեց, որ պետական միջոցներն ուղղվել են օֆշորային արմատներով կասկածելի ընկերությունների։ Այսպես, ANIF-ը 1,5 մլրդ դրամ (3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորային գոտում։Պարբերականի տեղեկություններով՝ տնօրեն Կարինա Անդրեասյանը ANIF -ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, իսկ ներկայումս՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերուհին է։Հատկանշական է, որ ANIF-ը այս ընկերության բաժնետոմսերի 49%-ը ձեռք է բերել դրա գրանցումից ընդամենը ութ օր անց: Ընկերությունը խոստացել է կիբեռանվտանգության մասնագետներ պատրաստել, բայց, ինչպես նշել է Գրիգորյանը, երկու տարվա ընթացքում ոչ մի մասնագետ չի պատրաստել։Ի պատասխան՝ Փաշինյանն այս իրավիճակի վերաբերյալ կոնկրետ բացատրություններ չի տվել՝ հայտարարելով միայն, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է մնում անձամբ իր համար, բայց միաժամանակ հիշեցրել է գործով ներգրավվածների անմեղության կանխավարկածի մասին։«Ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն, դրա համար կան Հայաստանում ինստիտուտները, այդ ինստիտուտները թող պարզեն»,-խուսափողական պատասխանել է նա։ Air Arabia–ն ցանկանում է դատի՞ տալ ԱՆԻՖ–ին. Երևանում տեղյակ չեն արբիտրաժային հայցի մասինԱյսպիսի սկանդալների ֆոնին վարչապետը ստիպված է եղել ընդունել, որ ANIF-ի ստեղծման գաղափարը ձախողում էր։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ կառավարությունն այլևս չի ֆինանսավորի նման կառույցները, որոնք աշխատում են որպես մասնավոր բիզնեսում ներդրողներ:«Տխուր փորձը ցույց տվեց, որ Հայաստանում այդպիսի ծրագրերը չեն աշխատում։ Գիտե՞ք ինչու։ Եկեք անկեղծ ասենք․ մենք կորպորատիվ կառավարման մշակույթ չունենք։ Եթե ընկերության մեջ մի քանի մարդ կա, մեկը փորձում է մյուսներին դուրս բրդել։ Իսկ եթե բաժնետերերից մեկը պետությունն է, ավելի շատ, որովհետև ինչը պետական է, ուրեմն ոչ մեկինը չի։ Ուրեմն ով ինչ կարող է վերցնում ենք ու փախչում»,-հայտարարել է վարչապետը։Ընդ որում, հինգ տարվա ընթացքում ANIF-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են Masdar ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, Fly Arna ավիաընկերությունը (ANIF-ի և Air Arabia-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով երեք տարուց էլ քիչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86142142_93:0:1577:1113_1920x0_80_0_0_186b3d7feafad080ede052f5a56d8ede.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անիֆ, նիկոլ փաշինյան, տիգրան ավինյան
անիֆ, նիկոլ փաշինյան, տիգրան ավինյան
Ո՞ւր է քննությունը․ Փաշինյանը պատասխանել է ANIF հիմնադրամում վատնումների մասին հարցերին
20:40 05.03.2025 (Թարմացված է: 22:48 05.03.2025) Կառավարությունը, որը հիմա փորձում է հեռու մնալ ANIF-ից, իրականում ինքն է ֆինանսավորել ոչ արդյունավետ նախագծերն ու ոչ թափանցիկ սխեմաները, և այսօր ստիպված է ընդունել դրանց ձախողումը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ANIF պետական ներդրումային հիմնադրամը, որը ստեղծվել էր մասնավոր բիզնեսին աջակցելու համար, փաստացի արդյունավետ չէր, իսկ դրա գործունեությունը սկանդալներով էր ուղեկցվում։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին։
Թեմայի վերաբերյալ հարցերից մեկն ուղղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ վկայակոչելով«Հետք» պարբերականի հետաքննությունը, որը բացահայտում է ANIF -ի ոչ թափանցիկ ներդրումները։
Հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներից՝ իբր տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Այն կառավարելու համար ներգրավվում էին անհատ մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն պարզվեց, որ պետական միջոցներն ուղղվել են օֆշորային արմատներով կասկածելի ընկերությունների։ Այսպես, ANIF-ը 1,5 մլրդ դրամ (3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորային գոտում։
Պարբերականի տեղեկություններով՝ տնօրեն Կարինա Անդրեասյանը ANIF -ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, իսկ ներկայումս՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերուհին է։
Հատկանշական է, որ ANIF-ը այս ընկերության բաժնետոմսերի 49%-ը ձեռք է բերել դրա գրանցումից ընդամենը ութ օր անց: Ընկերությունը խոստացել է կիբեռանվտանգության մասնագետներ պատրաստել, բայց, ինչպես նշել է Գրիգորյանը, երկու տարվա ընթացքում ոչ մի մասնագետ չի պատրաստել։
«Երբ ամեն անգամ խոսում եմ սրանից, դուք գալիս ասում եք, հա դե խայտառակություն է եղել, շատ վատ բան է եղել, բայց ՀՀ քաղաքացուն դրանից ի՞նչ … Արդեն գրեթե երեք տարի այդ քննությունը գնում է, ձևի համար մի հոգի գործի մեջ ներգրավված չէ»,-հայտարարել է պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանն այս իրավիճակի վերաբերյալ կոնկրետ բացատրություններ չի տվել՝ հայտարարելով միայն, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է մնում անձամբ իր համար, բայց միաժամանակ հիշեցրել է գործով ներգրավվածների անմեղության կանխավարկածի մասին։
«Ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն, դրա համար կան Հայաստանում ինստիտուտները, այդ ինստիտուտները թող պարզեն»,-խուսափողական պատասխանել է նա։
Այսպիսի սկանդալների ֆոնին վարչապետը ստիպված է եղել ընդունել, որ ANIF-ի ստեղծման գաղափարը ձախողում էր։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ կառավարությունն այլևս չի ֆինանսավորի նման կառույցները, որոնք աշխատում են որպես մասնավոր բիզնեսում ներդրողներ:
«Տխուր փորձը ցույց տվեց, որ Հայաստանում այդպիսի ծրագրերը չեն աշխատում։ Գիտե՞ք ինչու։ Եկեք անկեղծ ասենք․ մենք կորպորատիվ կառավարման մշակույթ չունենք։ Եթե ընկերության մեջ մի քանի մարդ կա, մեկը փորձում է մյուսներին դուրս բրդել։ Իսկ եթե բաժնետերերից մեկը պետությունն է, ավելի շատ, որովհետև ինչը պետական է, ուրեմն ոչ մեկինը չի։ Ուրեմն ով ինչ կարող է վերցնում ենք ու փախչում»,-հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այսուհետ կառավարությունը կենտրոնանալու է ենթակառուցվածքների զարգացման և ընկերությունների տեխնոլոգիական վերազինման սուբսիդավորման վրա, բայց բիզնեսում ուղիղ ներդրումներ չի անելու, որպեսզի նույն սխալը չկրկնի։
Ընդ որում, հինգ տարվա ընթացքում ANIF-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են Masdar ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, Fly Arna ավիաընկերությունը (ANIF-ի և Air Arabia-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով երեք տարուց էլ քիչ։